«Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, թեմաներ կլինեն»․ մանրամասներ՝ Փաշինյանի «պատարագներից»

Կառավարության հերթական նիստերից մեկից հետո լրագրողներին տված ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այլևս չեն հայտարարելու, թե որ եկեղեցում են մասնակցելու պատարագի։ Նա իր կուսակիցներին ու աջակիցներին հորդորեց այցելել տարբեր եկեղեցիներ և խոսել քահանաների հետ՝ պայմանով, որ պետք է զեղչվի Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։

Այս քայլով կարծես թե փորձ է արվում ցույց տալ նաև, թե որևէ վարչական ռեսուրս չի կիրառվում, և քաղաքացիները «սեփական կամքով» են մասնակցում Փաշինյանի կազմակերպած «պատարագներին»։

Սակայն իրականությունն այլ պատկեր է բացում։

Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը այցելել էր Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցի և թեմի առաջնորդ, տիրադավ անվանումը ստացած Սիոն սրբազանի հետ մասնակցել Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանի մատուցած պատարագին։ Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս պատարագի ընթացքում զեղչվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը։

24News-ին տեղի բնակիչները հայտնել էին, որ Փաշինյանի այցի կապակցությամբ դպրոցի ուսուցիչներին հրահանգ է իջեցվել մասնակցել պատարագին և իրենց հետ բերել ևս տասը հոգի։ Թեև Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը 24News-ի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը, սակայն մեր նկարահանումների ընթացքում ֆիքսվել էին պետական համակարգի աշխատակիցներ, ովքեր փորձում էին փակել դեմքերը՝ տեսախցիկներից խուսափելու համար։

Ֆիքսվել էին նաև Մեծամոր համայնքին պատկանող ավտոբուսներ, որոնց առնչությամբ հետագայում պարզ դարձավ, որ մարզպետ Վահրամ Խաչատրյանը սեփական միջոցներից գումար էր հատկացրել՝ մարդկանց Մրգաշատ տեղափոխելու համար։ Այդ փաստը մարզպետն անձամբ հաստատել էր «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում։

Նախորդ կիրակի Փաշինյանը այցելել էր Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ մասնակցել էր կարգալույծ եղած քահանայի կողմից մատուցվող «պատարագին»։

24News-ին հայտնի է դարձել, որ այս անգամ չնայած Փաշինյանի այցի մասին մեծ աղմուկ չէր բարձրացել, բայց վարչական լծակները կրկին գործի են դրվել։ Եթե նախորդ դեպքերում պետական ապարատի աշխատակիցներին՝ ուսուցիչներին, հիվանդանոցների ու համայնքապետարանների աշխատակիցներին, հորդորել կամ որոշ դեպքերում ստիպել էին մասնակցել, ապա այս անգամ սահմանափակվել են ՀԷՑ-ի աշխատակիցներով։

24News-ին փոխանցել են, որ ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպել են մասնակցել պատարագին՝ սպառնալիքներով։

«Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, ուրիշ թեմաներ կլինեն, ուրիշ խոսակցություններ։ Դե հասկանում եք՝ նկատի ունեն, որ կարող եք կորցնել աշխատանքը»,- պատմել է Թալինի մեր աղբյուրը։

Քաղաքացին նաև իր վրդովմունքը հայտնեց՝ նշելով, որ երբ մարդիկ եկեղեցի են գնում ոչ թե հավատքով, այլ վախով՝ աշխատանքը կորցնելու սպառնալիքի ներքո, դա այլևս ոչ կրոնական արարողություն է, ոչ էլ կամավոր մասնակցություն։ Դա ճնշում է՝ փաթեթավորված «պատարագի» անվան տակ։

Ի դեպ, նշենք, որ ՀԷՑ-ի «Թալին» էլեկտրացանցը պատկանում է «Մուսալեռ» մասնաճյուղին, որը սպասարկում է Արմավիրի և Արագածոտնի մարզերը, ղեկավարն Արտակ Հովհաննիսյանն է։

դիտվել է 272 անգամ
Լրահոս
Այն հասարակությունը, որտեղ երիտասարդությունը ապագայի մեջ տեսնում է խոստում, այլ ոչ թե սպառնալիք, ապրում է հույսով ու լավատեսությամբ. Հայր Ռուբեն Վագիֆ Խաչատրյանը հիվանդանոցից դուրս է գրվել Էկեք մի քիչ մաթեմ անենք Փաշինյանն ո՞վ ա, ես տենց *** չեմ ճանաչում․ Տավուշի բնակիչ (video) «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին Մենք ամեն զենք էլ ունեիք, եթե չծախեին, չդավաճանեին․ Հարցում (video) Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» Բանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել Հայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրը Աղոթում եմ, որ Տերը զորացնի Մկրտիչ Սրբազան Հորը, ով ժամանակավոր անազատության մեջ է, բայց անսասան է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ Բա իրանց պարգևատրումները որտեղի՞ց ստանան, եթե թոշակառուին տան․ Տավուշի բնակիչ (video) Բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն. ավտոմեքենաները հայտնվել են ձորակում մեկը մյուսի վրա Աղերսում եմ կարգալույծ անել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսին․ Սամվել դպիր Փաշինյանն իրա զոմբիների համար ա սրտիկ ուղարկում․ Հարցում (video) Մասյացոտնի թեմում Հայր Ռուբենի գլխավորությամբ երգում են հոգևորականներն ու աշխարհիկ անդամները (video) Վթարային ջրանջատում՝ Րաֆֆու փողոցում «Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, թեմաներ կլինեն»․ մանրամասներ՝ Փաշինյանի «պատարագներից» #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է Նիկոլը «հոգեվարքի» մեջ․ նա գիտի՝ վտանգը որտեղից է գալու․ Հայկ Նահապետյան (video) Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Վստահաբար նախընտրական փուլի համար իշխանությունն ունի պատրաստած ներքին պառակտման նոր սցենարներ Ասենք նրանից, թե ինչի վրա է զայրանում կամ ուրախանում ժողովուրդը, կարողանու՞մ են արդյոք «կտեր» տալ Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում․ Թրամփ Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3,000 մարդու անուն Ռուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am