Աշխատանք է տարվում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը ՀՀ-ում կազմակերպելու նպատակով

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:

Անդրադառնալով Միջին Արևելքին Հայաստանի աշխարհագրական մերձակայությանը, տարածաշրջանի երկրների հետ պատմականորեն բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև հայկական համայնքների նշանակալի ներկայությանը՝ ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշել է հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում (UNIFIL)։

Ժ. Անանյանը նաև նկատել է, որ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով։

Ընդգծվել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025 թ. նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը և, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը՝ շեշտելով Խաղաղության խորհրդի շրջանակներում ակտիվորեն ներգրավվելու ՀՀ պատրաստակամությունը։

Իր խոսքում Ժ. Անանյանը նաև առանձնանշել է Հայաստանի հետևողական սատարումը բարեկամ Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով, որ սիրիական առաջնորդությամբ իրականացվող հետհակամարտային վերականգնման և խաղաղաշինության գործընթացը կարևորագույն նշանակություն ունի երկրում տևական խաղաղություն ապահովելու համար։

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Մենք ամեն զենք էլ ունեիք, եթե չծախեին, չդավաճանեին․ Հարցում (video) Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» Բանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել Հայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրը Աղոթում եմ, որ Տերը զորացնի Մկրտիչ Սրբազան Հորը, ով ժամանակավոր անազատության մեջ է, բայց անսասան է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ Բա իրանց պարգևատրումները որտեղի՞ց ստանան, եթե թոշակառուին տան․ Տավուշի բնակիչ (video) Բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն. ավտոմեքենաները հայտնվել են ձորակում մեկը մյուսի վրա Աղերսում եմ կարգալույծ անել Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոսին․ Սամվել դպիր Փաշինյանն իրա զոմբիների համար ա սրտիկ ուղարկում․ Հարցում (video) Մասյացոտնի թեմում Հայր Ռուբենի գլխավորությամբ երգում են հոգևորականներն ու աշխարհիկ անդամները (video) Վթարային ջրանջատում՝ Րաֆֆու փողոցում «Հայհոյելով, սպառնալով ասում էին՝ եթե չգնաք, թեմաներ կլինեն»․ մանրամասներ՝ Փաշինյանի «պատարագներից» #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ է Նիկոլը «հոգեվարքի» մեջ․ նա գիտի՝ վտանգը որտեղից է գալու․ Հայկ Նահապետյան (video) Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ Վստահաբար նախընտրական փուլի համար իշխանությունն ունի պատրաստած ներքին պառակտման նոր սցենարներ Ասենք նրանից, թե ինչի վրա է զայրանում կամ ուրախանում ժողովուրդը, կարողանու՞մ են արդյոք «կտեր» տալ Ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում․ Թրամփ Իրանը հրապարակել է բողոքի ցույցերի ժամանակ զnհված գրեթե 3,000 մարդու անուն Ռուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ Էրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Արմավիրի մարզպետը խոստովանում է՝ Փաշինյանի պատարագին ավտոբուսներով մարդ է տարել (video) Երևանում՝ Հերացի փողոցում, բախվել է 3 ավտոմեքենա․ կա 2 տուժած Միքայել Սրբազանի պատգամով Յոթ Վերքում աննախադեպ տոնվեց Սուրբ Սարգիսը (video) Հայաստանում սպասվում են տեղումներ՝ ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am