Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Նիկոլի համախտանիշը

Նիկոլն այսօրվա հայ հասարակության հայելին է, հանրային ախտերի մարմնացումը, վախերի մեջ ապրող, ապագայի հանդեպ անորոշ մտամոլորության մեջ գտնվող հասարակության բնազդների տիրակալը:

Վախեցած և նվաստացած հասարակությունը չի ընտրում լավագույնին, այլ՝ ամենաբարձր գոռացողին: Ստի, արժանապատվության կորստի, պայքարող հնազանդության ու անօրինականության խորհրդանիշն է՝ վախ աղքատությունից, անարդարությունից, պատերազմից, հերթական նվաստացումից:

Նիկոլը ցույց է տալիս, թե ովքեր են մեղավորները՝ նախկին թալանչիները, սովետական հայրենասիրության մոդելը, հարևաններին գրգռող Արարատը, կուսությունը խախտած կուսակրոնները, նախկին թալանչիները, ԿԳԲ-ն, ռուսները, մի խոսքով մատնաշում է մեղավորներին և առաջարկում համակերպվել իր ստեղծած իրականությանը: Մեր նվաստացումների մեջ մենք չենք մեղավոր, այլ ուրիշները՝ թուլամորթի հոգեբանության ինքնաարդարացում:

Նիկոլի հերոսը գերի հանձնված զինվորն է, իսկ մահը գերությանը նախապատվություն տվողը հերոս չէ, այլ արկածախնդիր՝ քաղաքական թշնամի, փորձանք հանրության համար: Նա հասարակությանն առաջարկում է դառնալ գերի, իսկ դա լավագույնս կարող է կազմակերպել ինքը:

– Սկզբունքայնությունը ծայրահեղականություն է՝ ռևանշիզմ:

– Արժանապատվության լեզուն՝ արկածախնդրություն:

Զանգվածն ատում է նրանց, ովքեր իրեն ստիպում են մտածել: Մտածելու կոչ անելն առաջացնում է ագրեսիա, ատելություն, պարզունակ պատկերացումների վրա հիմնված ներաշխարհը կասկածի տակ դնելու վտանգ: Նա ազգից կերտում է զոհի կերպար. «մեզ միշտ խաբում են», «մեզ միշտ օգտագործում են» և ամենակարևոր՝ «մենք ոչինչ չենք կարող փոխել»:

Նա խոսում է պարզունակ, սև-սպիտակ երանգների մեջ, «նա մեր նման է», ինչն ավելի կարևոր է, քան «նա գիտի ինչ անելը»:

Այսօրվա Հայաստանում ընտրում են վախի, հոգնածության և չպայքարելու տարբերակը։ Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը»:

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Որ հասցեներն են հոսանքազրկվելու վաղը Բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառի դեմ. Տեր Վանանդ Բուք է․ Լարսը փակ է բեռնատարների համար Քաղաքական սուտը՝ որպես պետական քաղաքականություն․ Սուրեն Սուրենյանց Նիկոլը հիվանդ հասարակության համախտանիշ է, ինքնահաղթահարման վախի մարմնացումը․ քաղաքագետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ՀԷՑ-ից նամակ են ուղարկել Փաշինյանին միացած տիրադավ Անուշավան Ժամկոչյանին 30-ամյա վարորդը Toyota-ով հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա Սաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Ամեն ինչ թարս, ամեն ինչ ընդդեմ Հայաստանի է արվում. Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong»-ը․ կա վիրավոր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկով բեռնված 25 վագոն Jeep-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում․ կան վիրավորներ ԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա․ Սերբիայի նախագահ Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է․ ՀՅԴ Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկում Անթալիայում ավտոբուս է շրջվել. կան մեծ թվով զոհեր և տուժածներ Որ սահմանը բացվի, Հայաստանն ի՞նչ է արտահանելու Թուրքիա. լրագրող Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը. «Հետք» Որտեղ Նիկոլ Փաշինյան, այնտեղ պարտություն Ստամբուլ–Թեհրան չվերթը կատարող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am