Միջուկային կոճակը իմ սեղանին է, Հյուսիսային Կորեայի առաջնորդ
euronews-ի փոխանցմամբ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Յոնգ Ունը հայտարարել է, որ իր երկիրն այժմ հնարավորություն ունի միջուկային հարված հասցնել Միացյալ Նահանգների ցանկացած կետի և որ միջուկային կոճակը իր «սեղանին է»։«Մեր հրթիռները կարող են թռչել ամենուր Միացյալ Նահանգներում, իսկ միջուկային կոճակը միշտ իմ գրասեղանին է, և դա իրականություն է, այլ ոչ թե սպառնալիք: Այս տարի մենք պետք է կենտրոնանանք մարտագլխիկնորի և բալիստիկ հրթիռների զանգվածային արտադրության վրա»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը։
