Շիրակի մարզում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, կոնտեյները պոկվել է
Հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Գյումրիից դեպի Առափի գյուղ տանող ավտոճանապարհին Վրաստանի Հանրապետության քաղաքացի 69-ամյա Ֆրիդոն Գ․-ն իր վարած «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում, ինչի հետևանքով կոնտեյները պոկվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Գյումրի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վթարի պատճառներից է եղել նաև այն, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով ու ճանապարհն սպասարկող ընկերությունը այն աղ ու ավազի խառնուրդով մշակած չի եղել։
