ՌԴ ՊՆ.Սիրիայում հաշտեցման գործընթացը լավ տեմպով է ընթանում
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը փոխանցում է,որ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտարարել է,որ Ռուսաստանը որպես երաշխավոր ու միջնորդ է հանդես գալիս հակամարտող կողմերի միջև շփում հաստատելու գործում և Սիրիայում հաշտեցման գործընթացը լավ տեմպով է ընթանում։ «Հաշտեցման գործընթացը լավ տեմպով է ընթանում, քանի որ մարդիկ սեփական աչքերով տեսնում են խաղաղության հաստատման առավելություններն ու այդ մասին պատմում են միմյանց։Հարկ է հիշել, որ տեղեկության տարածման հիմնական միջոցը ոչ թե հեռուստատեսությունն ու մամուլն են, այլ միմյանց փոխանցելը, քանի որ մարդիկ վստահում են իրար»,-ասել է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։ «Ռուսաստանը հաշտեցման գործընթացում հանդես է գալիս ոչ միայն որպես երաշխավոր, այլ՝ հարաբերություններ հաստատելու համար միջնորդ, ինչն անհրաժեշտ է կողմերի միջև վստահության ձևավորման համար։Շատ կարևոր է այժմ թույլ չտալ այստեղ ահաբեկչական խմբավորումներին, քանի որ բավարար է մի փոքրիկ սադրանք, որպեսզի մարդիկ պարփակվեն»,-ասել է Կոնաշենկովը։
