Փաստաբան Արմինե Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր Արագածոտնի թեմի քահանա Տեր Օշին Հայրապետյանի մասով ՀՀ վճռաբեկ դատարանից ստացել ենք կարևոր որոշում! ՀՀ վերաքննիչ դատարան էի բողոքարկել Տեր Օշինի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը: Քննչական խմբի ղեկավար Նազելի Սարգսյանը բողոքը վարույթ ընդունած Լուսինե Ալավերդյանին տեղեկացրել է, որ վարույթին մասնակցելուց ինձ ազատել է, քանի որ իմ վստահորդների շահերի միջև հակասություն կա (ակնհայտ կեղծ տեղեկություն է ներկայացրել դատարանին, հակասություն առկա չէ) և պնդել է, որ ես պատշաճ բողոքաբեր չեմ: Լուսինե Ալավերդյանն էլ իմ բողոքից ազատվելու նպատակով, առանց բողոքը քննարկելու մերժել էր այն՝ քննիչի նշած հիմնավորմամբ: Դատարանի այդ որոշումը իմ կողմից բողոքարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ բողոքը ներկայացնելուց օրեր անց էր քննիչը վարույթին մասնակցելուց ազատելու մասին որոշում կայացրել, հետևապես, իմ պնդմամբ ես պատշաճ սուբյեկտ էի: Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել նշված բողոքը! Սպասենք նախադեպային որոշման։
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը