Հավատավոր ժողովուրդը ապշած է՝ ինչ գործ ունի ռազմական ոստիկանությունը եկեղեցու տարածքում․ Դանիելյան

Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ գտնվում են Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ, որտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացնում։ Նա մանրամասներ է ներկայացրել տեղում ստեղծված վիճակից․

«Մոտենալով վերջիններիս՝ պահանջել եմ պարզաբանում, թե ինչո՞վ է պայմանավորված նրանց ներկայությունը եկեղեցու մերձակայքում։

Աշխատակիցները խնդրեցին, որպեսզի պարզաբանումների համար դիմեմ իրենց վերադասին։ Փորձեցի կապ հաստատել ռազմական ոստիկանության պետի և պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հետ, բայց զանգերս մնացին անպատասխան։

Տեղեկացա, որ ՊՆ֊ից փոխանցել են լրատվամիջոցներին, թե իբր ամեն ինչ նորմալ է, և որ ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերի տարածքում իրականացնում են բնականոն ծառայություն։ Փաստորեն, եկեղեցին այս իշխանությունների ընկալումներում կարող է լինել զորամաս։

Հավատավոր ժողովուրդը, որը չի դադարում այցելել Ս․ Աստվածածին, ապշած է, թե ինչ գործ ունի ռազմական ոստիկանությունը եկեղեցու տարածքում։

Չի բացառվում, որ ինչպես Հովհաննավանքը բռնագրավվեց սրանց կողմից, այդպես էլ փորձ է արվում «սեփականացնելու»

Մայր Աթոռին և ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող եկեղեցին, այս անգամ՝ ՊՆ֊ի միջոցով։

Ակնհայտ է, որ սա կապված է փետրվարի մեկից զինված ուժերում հոգևոր ծառայության կարգը փոփոխելու որոշման հետ, որի համաձայն կդադարեցվի Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը։

Ըստ էության, Սուրեն Պապիկյանը երեկ ստորագրել է մի ապօրինի հրամանագիր, որով վերացվում է գնդերեցների գունդը։

Սա հերթական հարվածն է ուղղված Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։ Արդեն ութ տարի է, ինչ սրանք բոլոր ճղճիմ և ապօրինի միջոցներով փորձում են խարխլել 1700-ամյա ազգային և հոգևոր ինստիտուտի հիմքերը։

Սա ձեր դեմ է աշխատելու, չե՛ք հաջողելու։ Հայ Առաքելական եկեղեցին այս փորձությունն էլ է հաղթահարելու։ Վստահ եմ, որ հավատավոր ժողովուրդը վաղն այստեղ մասնակցելով Սուրբ Պատարագին՝ իր ներկայությամբ պաշտպանելու է Սուրբ Աստվածածինը»,- նշել է Դանիելյանը։

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Մուշեղ և Վահան Սրբազաններին նույնպես արգելել են լքել ՀՀ տարածքը Մասնավոր սաունայում հրդեհի ժամանակ զոհվել է հինգ դեռահաս Այսօր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում մեծ շուքով նշվեց Սուրբ Սարգիս Զորավարի տոնը ԿԳՄՍՆ-ի փնթի աշխատելաոճը․ անգլերենի թեստերը եղել են թերի Ուժերի հավասարակշռությունը փոխվում է. Իլոն Մասկ Իրանի, Չինաստանի եւ ՌԴ Ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում համատեղ զորավարժություններ կանցկացնեն Թբիլիսիում և Բաթումում 32 անօրինական օտարերկրացի է ձերբակալվել Ռուսաստանի կառավարությունը բենզինի, դիզելի և այլ վառելիքի արտահանման արգելք է սահմանել Ուժայինները լոկ գործիք են, իսկ հոգևորականը՝ սյուն, ամրոց․ Տիգրան Քոչարյան Փաշինյանը բոլորին ներգրավում է իր հանցավոր պլանի մեջ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածելու խոշոր տարածաշրջանային պատերազմի Կաթողիկոսի սառնասրտությունն ու Փաշինյանի նյարդային դողը Նաթան եւ Հայկազուն Սրբազանների նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իշխանությունները փորձում են վիժեցնել եպիսկոպոսաց ժողովը «ՔՊ-ի դեպքում հոգեվարք չի, մսեվարք ա»․ Դավիթ Ամալյան Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը Իրանի 2 քաղաքում պայթյուններ են որոտացել Խոշոր հրդեհ` Երևանի Գևորգ Էմին փողոցում Հարձակման դեպքում Իրանի պատասխանը չափազանց հզոր կլինի․ Արաղչի Փաշինյանը որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. քաղաքագետ Նիկոլի սիրտը Հանրապետության հրապարակի քարոզարշավի եզրափակիչ համերգ է ուզում․ Մխիթարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. սպասվում են տեղումներ Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը Ովքեր են հավանական եպիսկոպոսները, որոնց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ԻՀՊԿ-ն հերքել է ՌԾՈւ հրամանատարի դեմ մահափորձի փաստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am