Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները հստակ ցույց են տալիս, որ պետության գոյատևումը, անկախությունը և ինքնիշխանությունը անմիջականորեն կախված են նրա ունակությունից՝ ապահովելու սեփական անվտանգությունը։ Ուժի գործոնը շարունակում է մնալ որոշիչ միջազգային հարաբերություններում՝ անկախ իրավական նորմերից և դիվանագիտական հռետորաբանությունից։ Այս իրողությունը հատկապես կարևոր է փոքր և միջին երկրների համար, որոնք չեն կարող ապավինել միայն դաշնակիցների աջակցությանը կամ միջազգային կառույցների միջամտությանը։

Դաշինքներն ու գործընկերություններն, իհարկե, կարևոր են, բայց դրանք երբեք չեն կարող փոխարինել սեփական ուժեղ բանակին և անվտանգային համակարգին։ Մեծ տերություններն իրենց ռազմավարական շահերը միշտ դասում են գործընկերների անվտանգության երաշխիքներից բարձր, և փոքր երկրները, որոնք չեն հասկանում այս պարզ ճշմարտությունը, վճարում են ծանր գին։

Հայաստանը, որպես փոքր և տարածաշրջանային բարդ իրավիճակում գտնվող երկիր, հայտնվել է պատմական խաչմերուկում, որտեղ անվտանգության հարցը վերածվել է գոյության հարցի։ Մեր երկիրը շրջապատված է ագրեսիվ հարևաններով, որոնք բացահայտ տարածքային հավակնություններ ունեն, և հարմար առիթի պատրաստ են օգտագործել ուժի գործոնը սեփական նպատակներին հասնելու համար։ Այս պայմաններում Հայաստանի համար անվտանգային ուժեղ համակարգի ստեղծումը դարձել է ուղղակի կենսական անհրաժեշտություն, որի բացակայությունը կարող է հանգեցնել պետականության կորստի։

Իսկ այս համատեքստում պետք է նկատի ունենալ, որ ժամանակակից աշխարհում ռազմական ուժը չի սահմանափակվում միայն զինված ուժերի թվով կամ տանկերի ու ինքնաթիռների քանակով։

Արդի ռազմական հզորությունը համալիր հասկացություն է, որը ներառում է տեխնոլոգիական հզորություններ, հետախուզական կարողություններ, կիբերանվտանգություն, անօդաչու համակարգեր, ճշգրիտ զենքեր, արդյունավետ հրամանատվություն և վերահսկողություն, ինչպես նաև արագ մոբիլիզացման և վերականգնման ունակություն։ Վերջին տարիների կոնֆլիկտները ցույց են տալիս, որ ավանդական մոտեցումներով և հանրահավաք բնույթի զինված ուժերի վրա հիմնված պաշտպանական համակարգը արդի պատերազմի պայմաններում անարդյունավետ է։ Ուստի, Հայաստանի բանակը պետք է անցնի հիմնովին նոր մոդելի՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների, մոբիլ և ճկուն կառուցվածքների, բարձր մասնագիտացված և պրոֆեսիոնալ անձնակազմի վրա։ Սա ենթադրում է հեղափոխական փոփոխություններ բանակի կազմակերպման, զինարկման, պատրաստման և կառավարման բոլոր մակարդակներում։

Առաջին և հիմնարար քայլը պետք է լինի անցումը լիովին կամ մասամբ պրոֆեսիոնալ բանակի։ Չնայած իշխանությունները պարբերաբար շեշտել են պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու մասին, սակայն դրանք այդպես էլ մնացել են հայտարարությունների մակարդակի։ Պարզ է, որ պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը պահանջում է զգալի ռեսուրսների և ֆինանսական միջոցների ներդրում, սակայն իրականում սա անհաղթահարելի խնդիր չէ։ Երկիրը պետք է վերանայի իր բյուջետային առաջնահերթությունները և զգալիորեն մեծացնի պաշտպանության ծախսերը։

Բացի պրոֆեսիոնալիզմի խթանումից, Հայաստանի բանակը պետք է կենտրոնանա տեխնոլոգիական վերազինման վրա։ Հայաստանը պետք է զարգացնի սեփական անօդաչու համակարգերի արտադրությունը, ինչը մինչ այս ավելի շատ հիմնվել է փիառի և ոչ թե կիրառման հնարավորությունների վրա։ Երկիրն ունի զարգացած ՏՏ ոլորտ և տաղանդավոր ինժեներներ, ովքեր կարող են ստեղծել մրցունակ անօդաչու համակարգեր։ Սա պահանջում է պետական ծրագրեր, որոնք կմիավորեն պաշտպանական արդյունաբերությունը, հետազոտական կենտրոնները և մասնավոր սեկտորը։

Մյուս կողմից էլ նկատի ունենանք, որ հակաօդային պաշտպանությունը դարձել է կրիտիկական կարևորություն, քանի որ անօդաչու սարքերը և ճշգրիտ հրթիռները կազմում են ժամանակակից պատերազմական հիմնական գործիքակազմը։ Հայաստանը պետք է ձեռք բերի և տեղակայի ժամանակակից հակաօդային պաշտպանական համակարգեր, որոնք ի վիճակի են հայտնաբերել և ոչնչացնել թե՛ անօդաչու սարքերը, թե՛ հրթիռները, թե՛ ավիացիան։ Սակայն միայն համակարգերի գնումը բավարար չէ, անհրաժեշտ է նաև պատշաճ ուսուցում, սպասարկում և համակարգման ցանցի ստեղծում, որը կապահովի բազմաշերտ պաշտպանություն։

Ճշգրիտ հարվածային զենքերը նույնպես պետք է դառնան Հայաստանի զինված ուժերի արսենալի կարևոր մասը։ Մյուս կողմից՝ հետախուզությունը և տեղեկատվական գերակայությունը հանդիսանում են ժամանակակից պատերազմական հիմքը։ Երկիրը, որը տիրապետում է տեղեկատվությանը՝ թշնամու դիրքերի, ուժերի, մտադրությունների և թուլությունների մասին, ունի ակնհայտ առավելություն։ Հայաստանը պետք է զգալիորեն ուժեղացնի իր հետախուզական կարողությունները՝ ներառյալ տեխնիկական հետախուզությունը, արբանյակային պատկերման համակարգերը, էլեկտրոնային հետախուզությունը և մարդկային ռեսուրսների վրա հիմնված հետախուզությունը։ Արդի տեխնոլոգիաները թույլ են տալիս նույնիսկ փոքր երկրներին ունենալ զգալի հետախուզական ներուժ՝ օգտագործելով կոմերցիոն արբանյակներ, անօդաչու հետախուզական սարքեր և էլեկտրոնային հսկողության միջոցներ։

Կիբերանվտանգությունը և կիբերպաշտպանությունը ժամանակակից հակամարտությունների առանձին ճակատ են դարձել։ Պատերազմները այլևս միայն ֆիզիկական դաշտում չեն ընթանում, այլ նաև կիբերտարածությունում։ Հակառակորդը կարող է փորձել խափանել հաղորդակցության ցանցերը, խաթարել էլեկտրամատակարարումը, խափանել ֆինանսական համակարգերը կամ սոցցանցերում տարածել ապատեղեկատվություն։ Հայաստանը պետք է ստեղծի ուժեղ կիբերպաշտպանական համակարգ, որը կարող է և՛ պաշտպանել երկրի կրիտիկական ենթակառուցվածքները, և՛ անհրաժեշտության դեպքում իրականացնել հակահարձակումներ։ Երկրի զարգացած ՏՏ ոլորտը հիանալի հիմք է այս ուղղությամբ աշխատանքների համար, և կիբերանվտանգության մասնագետների պատրաստումը պետք է դառնա ազգային առաջնահերթություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 110 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, չերազես․․․ դու գիտե՞ս՝ ինչ ես լինելու Վեհափառի առաջ․․․» (video) Թրամփը հարձակվելու է. սա իր հեղինակության հարցն է, պարզապես ժամանակ է շահում. Ռոբերտ Մարգարյան (video) #ՀԻՄԱ․ՇՏԱՊ․ Լարված վիճակ․ Ռազմական ոստիկանությունը՝ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում (video) Ազգությամբ թուրք դոկտ. Մեհմեթ Օզին վրեժ է լուծում ամերիկյան համայնքից․․․ ու՞ր ես Զարեհ Սինանյան (video) #ՀԻՄԱ․ «Նիկոլի երեկվա կապիկության կոպիտ սխալը․ զզվանքը չափ ու սահման չունի»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ռազմական ոտիկանությունն առավոտից հստկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման Բոլոր կամակատարները պետք է հիշեն՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն «Հրապարակ». Հունանյանին հանեցին, կրակն ընկան. Փնտրտուքի մեջ են՝ ում առաջադրել, որ ճիշտ ընկալվի Պաշտպանական վերափոխումը՝ Հայաստանի գոյատևման երաշխիք. «Փաստ» Ապագլոբալացման միտումները՝ աշխարհաքաղաքական մրցակցության հոլովույթում. «Փաստ» Դատախազները կտրվում են քննությունից «Հետաքրքրասեր, բանիմաց, համեստ տղա էր Գևորգս». ավագ կապավոր Գևորգ Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում. «Փաստ» Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100%-ով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Արտակ Զաքարյան Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում Սամվել Կարապետյանի՝ փրկության ծրագիրը (video) Երևանում բախվել են Mercedes-ը և VAZ 2121-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել են․ կան վիրավորներ Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է ««Ամեն ինչ ճշտով է»… Տիգրան Դումիկյան Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Գործընթացի առիթն այն է եղել, որ գնդերեցները հրաժարվել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև Բացառիկ շանս ունենք (video) Բելգիան փորձարկում է Նիպա վիրուսի դեմ պատվաստանյութը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am