Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners»

«Amsterdam & Partners» իրավաբանական ընկերությունը խորին մտահոգություն է հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք առնչվում են դատական և քաղաքական միջամտությանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը։

 «Աշխարհիկ դատարանի գործիքակազմի կիրառումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները քննության առնելու նպատակով (հատկապես՝ հոգևորականների կարգապահական հարցերում), կտրուկ շեղում է Հայաստանի սահմանադրական կարգից և Եկեղեցու ու պետության անջատվածությունը կարգավորող եվրոպական իրավական նորմերից։

Խնդրո առարկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելն է։ Եկեղեցական կանոնական իրավունքով նախատեսված միջոցներին դիմելու փոխարեն՝ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել աշխարհիկ դատարան՝ վիճարկելով Եկեղեցու ներքին որոշումը։

Հունվարի 27-ին Եկեղեցին պաշտոնապես կարգալույծ արեց նրան՝ հնազանդության ուխտը դրժելու և սրբազան եկեղեցական վեճն աշխարհիկ դատարանի քննությանը հանձնելու համար։ Չնայած սրան՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հրապարակավ «անվավեր» հայտարարեց Եկեղեցու որոշումը՝ պնդելով, թե կարգալույծ հոգևորականը «շարունակում է մնալ եպիսկոպոս»։ Նա նաև անձնական հարձակումներ հնչեցրեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին՝ անտեսելով նրա հոգևոր հեղինակությունը և նրան որակելով որպես «ընդդիմադիր քաղաքական գործիչ»։

 Առավել լուրջ մտահոգության առարկան ոչ թե հռետորաբանությունն է, այլ՝ համակարգային վտանգը. աշխարհիկ դատարանին հրավիրել են դատավորի դեր ստանձնել Կաթողիկոսի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գերագույն հոգևոր իշխանության կարգապահական որոշումները քննելու համար։ Նման դատական վերահսկողությունը հիմնարար առումով անհամատեղելի է ՀՀ 2015թ. Սահմանադրության հետ։ Հոդված 17(1)-ը երաշխավորում է կրոնական ազատությունը, իսկ Հոդված 17(2)-ը հստակ սահմանում է, որ «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։ Հոդված 18(1)-ն էլ ավելի առաջ է գնում՝ ճանաչելով և պահպանելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը՝ որպես ազգային եկեղեցի, որը կենտրոնական դեր ունի հայ ժողովրդի հոգևոր կյանքում, մշակույթում և ազգային ինքնության պահպանման գործում։ Այս դրույթներն ամրապնդվում են «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որն արգելում է պետական միջամտությունը կրոնական կառույցների ներքին կյանքին և բացառում պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից եկեղեցական կառույցներում լիազորությունների իրականացումը։

Հատկանշական է, որ հայաստանյան օրենսդրությունը Հայ Առաքելական եկեղեցուն չի ճանաչում լոկ խորհրդանշական մակարդակում, այլ վերահաստատում է նրա ինքնակառավարումը։ Համապատասխան օրենքի 2(2) հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ինքնակառավարումը սեփական նվիրապետական իշխանության շրջանակներում»։ Եպիսկոպոսին կարգալույծ անելու որոշումը հենց այդ նվիրապետական իշխանության առանցքն է։ Թույլ տալ աշխարհիկ դատարաններին բեկանել կամ վերանայել նման որոշումները, կնշանակի սահմանադրական երաշխիքները զրկել որևէ գործնական նշանակությունից։

Այս սկզբունքը ոչ նորույթ է, ոչ էլ բացառիկ հայկական երևույթ։ Եվրոպական սահմանադրական համակարգերում աշխարհիկ դատարանները հետևողականորեն ձեռնպահ են մնում կրոնական կարգապահական և դավանաբանական ներքին հարցերի քննությունից։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի և Միացյալ Թագավորության դատարանները բազմիցս վերահաստատել են, որ հոգևորականի կարգավիճակին, ձեռնադրությանը կամ կարգապահությանը վերաբերող վեճերը դուրս են քաղաքացիական դատարանների իրավասությունից՝ բացառությամբ զուտ քաղաքացիական իրավունքներին առնչվող նեղ շրջանակի գործերից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես սահմանել է, որ պետության միջամտությունը եկեղեցու ներքին կառավարմանը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը, որը պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը՝ որպես կրոնական ազատության անկյունաքարային տարր։

 Այս իրավական համապատկերում, հայաստանյան դատարանների կամ քաղաքական իշխանությունների ցանկացած փորձ՝ անվավեր ճանաչել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական որոշումները, ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Ինչպես փաստագրված է «Ամստերդամ ընդ Փարթներս» ընկերության հրապարակած «Սպիտակ թղթում» (White Paper), այս զարգացումները չեն կարող դիտարկվել առանձնացված։ Դրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության որդեգրած գործելաոճի մի մասն են, որը նպատակ ունի խարխլել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը և Կաթողիկոսի հեղինակությունը՝ ի հեճուկս Հայաստանի սահմանադրական կարգի և կրոնի ու դավանանքի ազատությունը երաշխավորող միջազգային հանձնառությունների։

«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը հորդորում է Հայաստանի պետական ատյաններին անհապաղ դադարեցնել դատական ու քաղաքական միջամտությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կառավարմանը, հարգել Եկեղեցու և պետության սահմանադրական անջատվածությունը և պետական գործելակերպը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությանն ու եվրոպական ժողովրդավարական չափանիշներին։

«Ամստերդամ ընդ Փարթներս»-ը (Amsterdam & Partners LLP) միջազգային իրավաբանական ընկերություն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի պաշտպանության և մարդու իրավունքների ոլորտներում։ Ընկերության գրասենյակները գտնվում են Լոնդոնում և Վաշինգտոնում։ Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել www.amsterdamandpartners.com կայքը։ Լրատվամիջոցների հարցումները կարող եք ուղղել [email protected] էլեկտրոնային հասցեին»։

դիտվել է 126 անգամ
Լրահոս
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի լիազորությունները դադարեցվեցին Էրդողանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Իրանի և Միացյալ Նահանգների միջև Սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով «Նիկոլի հետ հանդիպման ժամանակ սպաները խոր զզվանք են ապրել»․ պահեստազորի գնդապետ (video) ՌԴ-ն համաձայնել է մինչև փետրվարի 1-ը զերծ մնալ Ուկրաինային հարվածելուց՝ Թրամփի խնդրանքով. Պեսկով Արշակ սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը կքննի Կարեն Ֆարխոյանը․ փաստաբան «Էնքան ա իրան խայտառակել, որ իր ընտրողներն ասում են՝ երբ ենք պրծնելու»․ իջևանցի (video) ՇՏԱՊ․ «Նիկոլը գողացել է Վարդան Ղուկասյանի կյանքը»․ Զարուհի Փոստանջյանը՝ սարսափելի փաստերով (video) Աննա Վարդապետյա՛ն, ուր է 643 միլիարդ դրամը». Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ընդդիմություն, հիմա մի անելիք ունեք․ Նիկոլը կոշտ քայլերի կանցնի ու․․․»․Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (video) Խայտառակություն էր. Միրզոյանը դողացող ձայնով ադրբեջանցիներին համոզում էր, որ Զանգեզուրի միջանցք չկա (video) «Խայտառակ թվեր եմ ասում․ Նիկոլը 1,5 միլիարդ դոլար բաժանել է ՔՊ-ին»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Քաղաքացիները որքանով են դժգոհում Ավինյանի աշխատանքից․ «GALLUP»-ի հարցման արդյունքները (video) ՈՒՂԻՂ․ Սպասե՛ք, եկեղեցին պլան Բ ունի․ Նիկոլին անակնկալի կբերեն․ Գառնիկ Դանիելյան (video) Երկրորդ նախագահն առաջարկում է մոդել, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում. Բենիամին Մաթևոսյան Սա բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում. Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում. Վահե Սարգսյանի հեգնանքը Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Եկեղեցու շուրջ զարգացումները հանդիսանում են ՀՀ իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում. Տեր Տիրատուր Մենք աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու և իրենց մորը ջուր տալու կարիք ունեն, վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի. Տեր Փառեն Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան ՔՊ-ականներն այդպես էլ չհասկացան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ էր, այլ պայքար հանուն ինքնորոշման եւ անվտանգության. Արա Սահակյան Մասնակիցների 7 պորտը ստուգել են. «Հրապարակ» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» ՇՏԱՊ․ Խայտառակ քրեական գործ են հարուցել Վեհափառ Հայրապետի նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան (video) Բոլորովին այլ ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am