Պոլիէթիլենի դեմ «պատերազմից» տուժեց ժողովուրդը

 «Հրապարակը»  գրում է. Կառավարությունը շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի շուրթերով խոստովանեց, որ մինչեւ 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքի արգելքն օգուտ չի տվել, ուստի 2027-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների շրջանառությունը Հայաստանում: Սրա վերաբերյալ քննարկումները սկսվել են դեռ նոյեմբերին: Որոշվել էր, որ արդեն այս տարվանից արգելվեն պոլիէթիլենային տոպրակները, բայց նախարարությունը չկարողացավ գործը գլուխ բերել ու նոր ժամկետ նշանակեց՝ 2027 թ. հունվարի 1-ը: 


Հիշեցնենք․ այդ արգելքը մտցնելու համար նույն՝ շրջակա միջավայրի նախարարությունը 2021-ին բուռն քննարկումներ էր անցկացնում, էկոլոգիական ճառեր ասում, թե իբր եթե բարակ տոպրակներն արգելեն, մարդիկ հաստ տոպրակները դեն չեն նետի եւ բնությունը չեն աղտոտի: Իրականում դրանից օգտվեցին խանութների տերերը, եւ 22 թ. հունվարի 1-ից խանութները սկսեցին քաղաքացիներին հաստ տոպրակներ վաճառել: Բայց դրանք ավելի մեծ վնաս են բնությանը, եւ հիմնականում մարդիկ դրանք դեն են նետում: Այժմ մեզ ասում են՝ կներեք, սխալվել ենք, ու որոշել են նոր փորձանք բերել՝ առհասարակ արգելելով պոլիէթիլենի շրջանառությունը: 

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կանխատեսում է, որ պոլիէթիլենային տոպրակները շրջանառությունից հանելուց հետո մարդիկ խանութում ավելի շատ գումար են թողնելու, քան հիմա, որովհետեւ թղթի տոպրակն անհամեմատ ավելի թանկ է, քան պոլիէթիլենը: «Կրկին տուժելու է քաղաքացին, որովհետեւ նման փոփոխություն անելուց առաջ նախ պետք է ստեղծեն ենթակառուցվածք, այսինքն՝ որոշեն նրանց, ովքեր շուկան այդ թղթե տոպրակներով կապահովեն: Ասենք, տրամադրեն անտոկոս վարկ, ազատեն ԱԱՀ-ից, այլ արտոնություններ, նպաստավոր պայմաններ ստեղծեն, որ ենթակառուցվածքն աշխատի: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ծավալի կտորե ու թղթե տոպրակներ մենք պետք է արտադրենք ու բերենք: Այսինքն՝ առանց հստակ մեխանիզմների դու, ինչպես ռուսներն են ասում, «կուստառնի» աշխատանք ես կատարում, կտրում ես գլուխը, երբ այն ցավում է, առանց բուժել փորձելու»,- ասում է Պիպոյանը:  

Կառավարության վատ աշխատանքի դիմաց վճարում է հասարակությունը: «Մենք՝ որպես հասարակություն, ստիպված ենք լինում տուժել այն պարտավորությունների ձեռքը, որոնք ստանձնում է մեր իշխանությունը միջազգային կառույցների առաջ: Ասենք, բնապահպանական բարեփոխումների անվան տակ որոշակի ծրագրեր են բերում Հայաստան, բայց քանի որ չեն ունենում արդյունք, ստիպված, որպես արդյունքի բավարարման մեխանիզմ, որեւէ իրավանորմ են ընդունում՝ ցույց տալու, որ՝ տեսեք, մենք գնացինք ծայրաստիճան քայլի: Դեռ նախորդ որոշումով, երբ պոլիէթիլենային տոպրակները դարձրին վճարովի, արդեն պարզ էր, որ որեւէ արդյունք չի լինելու: Միակ արդյունքը հարկային մուտքերի ավելացումն էր»: 

Բնապահպանական խնդիր չլուծվեց, կառավարության սխալի պատճառով տուժեց քաղաքացին, որը շատ չաշխատող օրենքներ է տեսել վերջին շրջանում: Դեղատներում արգելեցին հակաբիոտիկների վաճառքը, բայց դրանք ինչպես վաճառվում էին, այնպես էլ վաճառվում են: Ռեստորանների սեղաններից աղը հավաքեցին, հետո խոստովանեցին, որ սխալվել են: Անհամար օրինակներ կարող ենք բերել:

 

դիտվել է 182 անգամ
Լրահոս
Քաղաքացիները որքանով են դժգոհում Ավինյանի աշխատանքից․ «GALLUP»-ի հարցման արդյունքները (video) ՈՒՂԻՂ․ Սպասե՛ք, եկեղեցին պլան Բ ունի․ Նիկոլին անակնկալի կբերեն․ Գառնիկ Դանիելյան (video) Երկրորդ նախագահն առաջարկում է մոդել, որը թույլ չի տա որևէ քաղաքական ուժի մենաշնորհ ունենալ պետական կառավարման համակարգում. Բենիամին Մաթևոսյան Սա բացահայտ էքսպանսիա է Թուրքիայի հանդեպ և տարածքային նկրտում. Սասուն աշխարհ գոյություն չունի Իրական Հայաստանում. Վահե Սարգսյանի հեգնանքը Հայր Ռուբենն այս կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցում Եկեղեցու շուրջ զարգացումները հանդիսանում են ՀՀ իրավակարգի և միջազգային պարտավորություններով ամրագրված կրոնական ազատության սկզբունքների ակնհայտ խախտում. Տեր Տիրատուր Մենք աղոթում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց մոր ձեռքից ջուր խմելու և իրենց մորը ջուր տալու կարիք ունեն, վստահ ենք՝ արդարությունը պետք է վերականգնվի. Տեր Փառեն Դուք կարծո՞ւմ եք, որ այդ քայլերը կարող են ինչ-որ կերպ հանգեցնել նրան, որ Վեհափառը վերանայի իր դիրքորոշումները. Վեհափառն անսասան է. Գևորգ Դանիելյան ՔՊ-ականներն այդպես էլ չհասկացան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ոչ թե տարածքային վեճ էր, այլ պայքար հանուն ինքնորոշման եւ անվտանգության. Արա Սահակյան Մասնակիցների 7 պորտը ստուգել են. «Հրապարակ» Դատարանի միջամտությունը եկեղեցու կառավարմանը հարուցում է սահմանադրականության և իրավունքի գերակայության հետ կապված լուրջ մտահոգություններ. «Amsterdam & Partners» ՇՏԱՊ․ Խայտառակ քրեական գործ են հարուցել Վեհափառ Հայրապետի նկատմամբ․ Ռուբեն Մելիքյան (video) Բոլորովին այլ ընտրություններ. Վահե Հովհաննիսյան Հիմնականը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․․․ բացվուն են փակագծեր (video) Բարձր կենսաթոշակներ, նոր եկամուտներ․ ի՞նչ է նշանակում Սամվել Կարապետյանի առաջարկած ծրագիրը (video) ԱՄՆ վիզա ստանալու համար Թուրքիայի քաղաքացիների սոցհաշիվները պիտի բաց լինեն Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է փոխել խաղի կանոնները. Բորիս Մուրազի Այսօր Հայ եկեղեցին նշում է Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրը Անահիտ Ավանեսյանը Փաշինյանի նվագի տակ կպարի Պոլիէթիլենի դեմ «պատերազմից» տուժեց ժողովուրդը Հիմնականը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․․․ բացվուն են փակագծեր (video) Համոզմունք ունեմ, որ Մասիս Մելքոնյանը արձակուրդից կվերադառնա ու կերկարացնի Սրբազանի կալանքը․ փաստաբան Եվրահանձնաժողովը ընդունել է ԵՄ առաջին վիզային ռազմավարությունը. ում այլևս թույլ չի տրվի մուտք գործել Շենգենյան գոտի Որն է զենք գնելու իմաստը, եթե հերթական անգամ նահանջի հրաման է տալու. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am