Ես պատրաստ եմ այստեղ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե մեզանից հետո բերեն նստացնեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ մեզ շան լակոտ ասելու համար, ու ինքն էլ դառնա մեղադրյալ՝ հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է «Antifake»-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը:
«Ինձ համար էլ նորմալ չի, որ ինձ որևէ մեկը ասում է շան լակոտ, ու այդ մեկի նկատմամբ որևէ բան չի կիրառվում: Ձեր կողմից քննարկվում է ու խուլիգանություն համարվում այն, որ ես հստակ շեշտել եմ, որ իր այդ արածը ուշադրություն գրավելու համար է եղել ու ես իրեն ասելու բան չունեմ:
Իմ կողմից արած «ունենք էքսկյուզիվ առաջարկ» արտահայտությունը հանրության նկատմամբ անպարկեշտ արտահայտություն է որակվել, որով ես իբրև հանրության նկատմամբ դրսևորել եմ անհարգալից վերաբերմունք: Իհարկե՝ ես այդպես չեմ ասել, բայց այնուամենայնիվ: Ես վստահ եմ, որ անկախ նրանից, թե օրենքի առաջ ինչ պատասխան կտանք, առաջինը մեր խղճի առաջ ենք պատասխան տալու»,- նշել է նա:
Նշենք, որ այս պահին ընթանում է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը: Նարեկ Սամսոնյանին ոստիկանները անվասայլակով բերեցին դատական նիստերի դահլիճ:
Հիշեցնենք նաև, որ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ այն բանի համար, որ փոդքասթի հեղինակներն արձագանքել են իր իսկ արած վիրավորական արտահայտությանը։
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը