«Երևանն այսօր աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ, համաչափ զարգացող, բարի և հյուրընկալ քաղաք». Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ, Շուտով միասին կդիմավորենք 2018 թվականը: Հնի ու նորի այս ճամփաբաժանին նախ և առաջ ամփոփում ենք անցնող տարին՝ այն հաստատուն վստահությամբ, որ անպայման ամրապնդելու և ավելացնելու ենք բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք անցնող տարում: Երևանն այսօր աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ, համաչափ զարգացող, բարի և հյուրընկալ քաղաք: Եվ սա մեր համատեղ ու հետևողական աշխատանքի, մեր քաղաքի հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս նվիրումի և սրտացավ վերաբերմունքի արդյունքն է, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ: Սիրելի՛ համաքաղաքացիներ, 2018 թվականը հոբելյանական տարի է լինելու մեր սիրելի քաղաքի համար: Համայն հայության մայրաքաղաքը նշելու է հիմնադրման 2800-ամյակը: Ամեն սերնդի չէ, որ բախտ է վիճակվում նշել նման պատկառելի հոբելյան, առավել ևս հպարտանալ հարազատ քաղաքի հազարամյակների պատմությամբ և դինամիկ զարգացող ներկայով: Սա հրաշալի հնարավորություն է աշխարհին արժանապատիվ ներկայացնելու մեր սիրելի քաղաքը՝ ևս մեկ անգամ փաստելու, որ արարող հայերս գիտե՛նք գնահատել մեր քաղաքն ու սիրել սրտանց: Սիրելի՛ հայրենակիցներ, Մայրաքաղաքի սիրելի՛ բնակիչներ և հյուրեր, Տարվա տոնացույցի մեջ Ամանորն այն եզակի տոնն է, երբ շատերն անկեղծորեն հավատում են հրաշքի և վստահ են, որ այն կարո՛ղ է իրականանալ: Թերևս այդպես էլ կա, քանզի այս օրերին ասվող յուրաքանչյուր բարեմաղթանքի մեջ անսահման բարություն և անկեղծություն կա: Միանալով բոլոր այդ բարեմաղթանքներին՝ անսպառ սեր ու ջերմություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին: Թող 2018 թվականը խաղաղության, վերելքի, բարեկեցության և նվիրական իղձերի իրականացման տարի լինի մեր երկրի, մեր ժողովրդի ու քաղաքամայր Երևանի համար: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am