Խոշոր ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կա 6 վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Կարապետյանը, իր վարած BYD GL-115 մակնիշի 454 LՏ 62 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել է Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 53-ամյա Սիմոն Փարեմուզյանի վարած ինքնաշեն կցորդով մոտոցիկլին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հրդեհ է բռնկվել 2 տրանսպորտային միջոցներում: Վթարի հետևանքով BYD-ի վարորդ Ա. Կարապետյանը, ուղևոր՝ Վարդենիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Տիգրան Ադամյանը և մյուս վարորդ՝ Ս. Փարեմուզյանն ու նրա մոտոցիկլի կցորդիչում գտնվող ուղևորներ, համագյուղացիներ՝ 14-ամյա Աստղիկ Իգիթյանը, 12-ամյա Արամ Իգիթյանը և 13-ամյա Ռաֆիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ մի քանիսը տեղափոխվել են Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոն, իսկ մեկ հոգի էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել միայն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարներն ու Արտաշատի հիվանդանոցի բժիշկները, մինչդեռ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչները երկար ժամանակ «ուղտի ականջում» քնած են եղել: Նրանց փոխարեն նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կարգավորում էին հրշեջներն ու քաղաքացիները: Shamshyan.com-ը վստահ է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը միջոցներ կձեռնարկի, որպեսզի նմանատիպ դեպքերի ժամանակ ՃՈ ծառայողները օպերատիվորեն ժամանեն վթարի վայր, որպեսզի փրկարարն ու բժիշկը իրենց գործը չթողնեն ու չզբաղվեն ճանապարհային երթևեկությունը կարգավորելով: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am