Շատ կարևոր է մարտական ոգին, որը մեր բանակում միշտ էլ բարձր է եղել. Մովսես Հակոբյան

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ամանորյա շնորհավորական ուղերձը. Հարգելի՛ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ավարտվեց 2017 թվականը: Տարվա կտրվածքով փորձելով տալ Հայոց բանակի՝ որպես զինվորական կառույցի գնահատականը, առաջին հերթին պետք է նշել, որ մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել, ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը: Ճիշտ է, 2017թ. ևս հակառակորդը բազմիցս դիմել է սադրանքների, տարբեր զինատեսակներով կրակահերթեր բացել մեր սահմանային բնակավայրերի ուղղությամբ, բայց ամեն անգամ արժանի հակահարված է ստացել, իր վրա զգացել Հայոց բանակի ուժն ու զորությունը: Հայ ժողովրդի անվտանգությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը ապահովվել է բոլորիս, առաջին հերթին՝ գիշեր ու զօր մարտական հերթապահություն իրականացնող մեր քաջ ու խիզախ տղաների ջանքերով: Ցավոք, ունեցել ենք նաև կորուստներ: Այս տոնական օրը անպայման պարտավոր ենք հիշել թշնամու գնդակից զոհվածներին: Եկեք նորից վշտակցենք նրանց հարազատներին ու առաջինը նրանց շնորհավորենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: 2017թ. բանակի ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձրել զինվորական ստորաբաժանումների ներքին հնարավորությունների բացահայտմանը, զինծառայողների գիտելիքների, հմտությունների աճին: Համապատասխան աշխատանքներ են կատարվել, որ զինվորը, սպան տիրապետեն զինտեխնիկային, որ լավ մասնագետ լինելուց բացի ունենան բարձր բարոյահոգեբանական պատրաստվածություն: Շատ կարևոր է մարտական ոգին, որը մեր բանակում միշտ էլ բարձր է եղել: Այն մեծ դեր է խաղացել Արցախյան պատերազմում, վճռական գործոն եղել հետագա բոլոր տարիներին թշնամու դեմ առճակատման ժամանակ մեր ձեռք բերած հաջողություններում: Մարտական ոգին հայրենասիրության, բարոյական կայունության, զինվորական պարտքին նվիրվածության, թշնամու նկատմամբ գերազանցության գիտակցման, սեփական ուժերին վստահության և այլ բարձր որակների միագումարն է: Ինչպես նախորդ տարիներին, 2018թ. ևս նման բարձր արժեքներով զինծառայողների դաստիարակության հարցերը կլինեն ուշադրության կենտրոնում: Հիշենք Նժդեհի խոսքերը. «Պատերազմի պատրաստվող ժողովուրդը նախ պետք է սպառազինվի հոգեբանորեն»: 2017թ. շարունակվել են աշխատանքները սահմանների և հակառակորդի հետ շփման գծի ամրացման ուղղությամբ: Նորոգվել ու հիմնվել են նոր ամրաշինական կառույցներ՝ գետնատնակներ, խրամատներ, խրամուղիներ, կրակակետեր, կրակային դիրքեր և այլն: Անցնող տարում բանակը վերազինվել է նորագույն սպառազինությամբ: Լուրջ ուշադրություն է դարձվել օպերատիվ-մարտավարական, հրամանատարաշտաբային զորավարժություններին, շտաբային մարզումներին, զինծառայողների անհատական պատրաստվածությանը: Արդյունքում՝ ավելի են կատարելագործվել նրանց մասնագիտական որակները, մարտական վարպետությունը, գործնականում դրանք կիրառելու ունակությունները: Տարվա ընթացքում պարբերաբար եղել եմ զորամասերում, անձամբ հետևել այնտեղ կատարվող գործընթացներին, իրականացվող աշխատանքներին, անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտին և, իհարկե, մարտական պատրաստության ծրագրի կատարմանը: Առաջընթացն ակնհայտ է: Սակայն ժամանակը առաջ է գնում, և մեզ նոր խնդիրներ են առաջադրվում: Մեր բանակի մարտական պատրաստվածության մակարդակը, այո՛, բարձր է, բայց վաղը այն կարող է մեզ չբավարարել, եթե այսօր հանգստանանք ձեռք բերածով: Տեսե՛ք, ռազմական գիտելիքների ուսուցման արդյունքների ստուգման ժամանակ մեր զինծառայողներից շատերը ստանում են «բավարար» գնահատական: Անձամբ ինձ «բավարարը» չի բավարարում: Ինչո՞ւ «բավարար», եթե կան «լավ» և «գերազանց» գնահատականներ: Չափանիշը պետք է լինի միայն բարձրը: Չէ որ միայն այդպես կարող ենք պահպանել մեր գերազանցությունը հակառակորդի նկատմամբ: Բոլորս պետք է գիտակցենք, որ, ի վերջո, բանակում ուսումնական գործընթացը խաղաղ պայմաններում պատերազմի նախապատրաստությունն է: Հանրահայտ ճշմարտություն է՝ պատերազմին պատրաստ լինելով է կանխվում պատերազմը: 2018 թվականը կարևոր տարի է լինելու մեր բանակի համար: Ազգ-բանակ գաղափարի իրագործման շրջանակներում շարունակական աշխատանքներ են կատարվելու: Նախատեսվում է իրականացնել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր: Դա լինելու է 2018-2025թթ. բանակային կյանքի բոլոր ոլորտներն ընդգրկող արդիականացման մի համալիր ծրագիր: Նոր տարին՝ որպես այդ ծրագրի իրագործման ելակետային տարի, անշուշտ, վճռորոշ նշանակություն է ունենալու: Կոչ եմ անում, որ մեզնից յուրաքանչյուրը իր ծառայողական պարտականություններին վերաբերվի ամենայն պատասխանատվությամբ, որը և նշված ծրագրի հաջողությամբ կյանքի կոչման հիմնական գրավականը կլինի: Արցախյան պատերազմից հետո հայ զինվորը շարունակելով, այսպես ասած, «միկրոպատերազմ» մղել հակառակորդի դեմ և հաղթանակներ տանել, ավելի մեծ վստահություն է ձեռք բերել իր ուժերի նկատմամբ: Պետք է ասել, որ ժողովուրդն էլ իր հերթին այսօր ավելի մեծ վստահություն ունի հայ զինվորի նկատմամբ: Շատ կարևոր է, որ բանակի վարկը օրեցօր բարձրանում է ժողովրդի աչքին, տարեցտարի ավելի սերտանում է բանակ-հասարակություն փոխադարձ կապը: Ամփոփելով տարին և նշելով մեր որոշակի հաջողությունները տարվա ընթացքում` զինված ուժերի հրամանատարության անունից մեր ժողովրդին հավաստիացնում եմ, որ Հայոց բանակը միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամուն և պատվով կատարել հայկական երկու պետությունների անվտանգության, նրանց սահմանների անձեռնմխելիության ապահովման պատվավոր առաքելությունը: Որպես ամանորյա շատ կարևոր մաղթանք` զինված ուժերի անձնակազմին, ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ մշտական, հարատև խաղաղություն: Ամանորյա այս ուղերձում շնորհակալություն եմ հայտնում իրենց ծառայությունը բարեխիղճ կատարող բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, խոսքս ուղղում եմ հատկապես նրանց, ովքեր այս տոնական օրը մարտական հերթապահություն են իրականացնում: Նրանց մաղթում եմ անվտանգ ծառայություն: Մեր բանակի բոլոր զինծառայողներին, քաղաքացիական անձանց ցանկանում եմ առողջություն, ապահով կյանք, անձնական, ընտանեկան երջանկություն և ծառայողական նոր հաջողություններ:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am