Ով է «Արմենիա»-ի իրական բաժնետերը
ՀՀ կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի՝ նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը լինելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը,hayeli.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ՝անդրադառնալով վրացական BusinessPressNews լրատվական գործակալության հրապարակմանը:Նշենք,որ հրապարակման նշվել էր, թե «Արմենիա» ավիաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսի փաստացի սեփականատերը Հովիկ Աբրահամյանն է: « Կառավարությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, հետեւողականորեն շարունակում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտում բարեփոխումների քաղաքականությունը, որոնք միտված են նոր ավիաընկերությունների ներգրավմանը, ավիաշուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականության բարելավմանը եւ այլն»,-հայտնեցին վարչությունից: hayeli.am-ի նույն հարցմանն ի պատասխան, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հայտնեցին, որ «Արմենիա» ավիաընկերության 51 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանն է, իսկ 41 տոկոս բաժնետոմսերի սեփականատերը՝ Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանը:
