Համաշխարհային աստղեր, ովքեր մարմնավորել են հայերի
Կինոյի համաշխարհային աստղերն իրենց կարիեայի ընթացքում մարմնավորել են տարբեր ազգերի ներկայացուցիչների, այդ թվում նաև հայերի: Novostink.ru կայքը ներկայացրել է համաշխարհային կինոաստղերի, ովքեր մարմնավորել են հայերի:
Կլաուդիա Կարդինալեն: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում նա այցելել էր Երևան և խոստովանել, որ Ֆրանսիայում իրեն մոտենում են անծանոթ հայեր հետևյալ բառերն արտասանելով՝ «Դուք մեր մայրիկն եք»: Նույն ֆիլմում գլխավոր հերոսի հոր կերպարը մարմնավորել է եգիպտացի դերասան Օմար Շարիֆը:
Ալ Պաչինո -մարմնավորել է սկադանալյին հայտնի հայի՝ Ջեք Գևորգյանի, ում մամուլը տվել էր «Դոկտոր մահ» անունը:
Ժան Ռենոն նկարահանվել է «Փակ շրջան» ֆիլմում՝ հաջողությամբ մարմնավորելով հայի դերը՝ Ֆրանսիայում հանցագործ հայկական կլանի ղեկավար:
Ալլան Արկինը խաղացել է Ջոզեֆ Հելերի «Catch-22» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում՝ մարմնավորելով կապիտան Ջոն Իյոսսարյանի դերը, ով ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին:
Ժերար Դեպարդիե-«Miserere» ֆիլմում գլխավոր հերոս Լիոնել Կասդան գնում է հայկական եկեղեցի, գրում է «Արարատ» ամսագրում, կարոտում է կնոջը, ով գնացել է Հայաստան, ունենում է «Դուդուկ» մականունը:
