ԲԿ-ի տնօրենը` Վագիֆ Խաչատրյանի վիրահատության մասին
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են աորտայի փականը կենսաբանական պրոթեզով փոխարինելու համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը։
Հունվարի 22-ին տեղեկացրել էինք, որ Վագիֆ Խաչատրյանին վիրահատել են, վիրահատությունն անցել է հարթ, առանց բարդությունների։ Նա տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
«Բարդություններ չկան։ Վիճակը գնահատվում է կայուն ծանր, ինչը լիովին համապատասխանում է կրած վիրահատական միջամտության բնույթին և ծավալին: Ինքնուրույն է շնչում, լիարժեք գիտակցություն ունի և շփվում է»,- ասաց Ադամյանը։
Այսօր երեկոյան արդեն բժիշկները նախատեսում են հիվանդին ոտքի կանգնեցնելու առաջին փորձն անել։ Վերականգնման լավ դինամիկայի դեպքում նա կտեղափոխվի սովորական հիվանդասենյակ։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
