Իրանում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 3000-ը. Արաղչի
Իրանում վերջերս տեղի ունեցած զինված անկարգությունների հետևանքով զոհվել է ավելի քան երեք հազար մարդ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Ընդհանուր առմամբ զոհվել է 3 117 մարդ, այդ թվում՝ 2 427 քաղաքացիական անձ և անվտանգության մարմինների աշխատակից: Զոհված ահաբեկիչների թիվը կազմում է 690», - գրել է Արաղչին «X» սոցիալական ցանցում։
