Ալիևը իշխանության կլանային ժառանգո՞րդ

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա մեկնած ադրբեջանական պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված է նաև նախագահ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիև կրտսերը: Վերջինս որևէ պաշտոն չի զբաղեցնում Ադրբեջանի կառավարությունում։ Շվեյցարիայում ամուսնուն ուղեկցող Մեհրիբան Ալիևայի սոցցանցային հրապարակումներում երևում է, որ Ալիևների ավագ դուստր Լեյլա Ալիևան ևս Դավոսում է։

Պետական որևէ պաշտոն չզբաղեցնող Հեյդար Ալիև կրտսերի մասնակցությունը միջազգային պաշտոնական հանդիպումներին բուռն քննարկումներ է առաջացրել ադրբեջանական սոցցանցերում։ Նա ներկա է գտնվել բրազիլական BTG Pactual ներդրումային բանկի նախագահ Անդրե Էստևեսի, «Vestas Wind Systems»-ի Մարքեթինգի, հաղորդակցության, կայուն զարգացման և հասարակայնության հետ կապերի գծով ավագ փոխնախագահ Մորտեն Դիրհոլմի, աշխարհի խոշորագույն նավահանգստային օպերատորներից մեկի՝ «DP World»-ի նախագահ և գործադիր տնօրեն Սուլթան Ահմեդ բին Սուլայեմի, ինչպես նաև՝ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման բին Ջասիմ ալ Թանի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպումներին։

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներից երևում է, որ Հեյդար Ալիև կրտսերը ներկայացվում է որպես Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ «SOCAR»-ի ներկայացուցիչ։ Պաշտոնական որևէ աղբյուրում նշված չէ ընկերությունում նրա աշխատանքային գործունեության մասին։ Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը ևս 1994-2003 թվականներին աշխատել է «SOCAR»-ում՝ որպես առաջին փոխնախագահ:

Ըստ ադրբեջանցի քաղաքական որոշ վերլուծաբանների՝ վերջին շրջանում պաշտոնական միջոցառումներին և հանդիպումներին կրտսեր Հեյդար Ալիևի մասնակցությունը վկայում է նրա՝ Իլհամ Ալիևի հնարավոր իրավահաջորդը լինելու մասին։ Նրանց կարծիքով՝ Հեյդար Ալիև կրտսերն ապագայում կարող է ավելի ակտիվ դերակատարում ունենալ քաղաքական և պետական կառավարման համակարգում: Վերլուծաբանները չեն բացառում, որ միջազգային հանդիպումներին Հեյդար Ալիև կրտսերի մասնակցությունը կարող է լինել քաղաքական կարիերայի «նախապատրաստական փուլ»:

Սա առաջին դեպքը չէ, երբ Հեյդար Ալիև կրտսերը հոր հետ մասնակցում է պաշտոնական հանդիպումներին։ Դեռևս 2024 թվականի հունվարի 9-ին նա մասնակցում էր Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանի կողմից տրված պաշտոնական ճաշի ընդունելությանը՝ սեղանի շուրջ նստելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևի հետ։ Հենց այս ճաշից հետո էին սկսվել քննարկումները, թե Իլհամ Ալիևը որդուն նախապատրաստում է քաղաքական ակտիվ գործունեության։

Ադրբեջանում բուռն քննարկումներ էր առաջացրել նաև 2024 թվականի սեպտեմբերի 26-ին անցկացված տնտեսական հարցերով խորհրդակցությունը։ Հանդիպմանը մասնակցող Հեյդար Ալիև կրտսերը նստած էր մոր՝ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին։ Ըստ պետական արարողակարգի՝ պաշտոնական հանդիպումների ժամանակ վարչապետն ու նրա տեղակալները նստում են նախագահի ձախ կողմում, իսկ փոխնախագահները՝ աջ։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր Հեյդար Ալիև կրտսերը նստել երկրորդ փոխնախագահի աթոռին։

Վերջին շրջանում հանրային վայրերում հաճախ է երևում նաև Հեյդար Ալիև կրտսերի կինը՝ Ալյոնա Ալիևան, ով այս օրերին նույնպես Դավոսում է։ Վերջինս Մեհրիբան Ալիևայի ու Ալիևների դուստրերի՝ Արզուի և Լեյլայի հետ մասնակցում է տարաբնույթ միջոցառումների, նաև՝ արտասահմանյան այցերին։ Օրինակ՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին Մեհրիբան Ալիևայի՝ Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակում նա հանդիպել էր Հռոմի պապ Լևոն 14-րդի հետ:

Հանրային դաշտ բերելով որդուն, ներգրավելով բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումներում՝ Իլհամ Ալիևը կրտսեր Հեյդար Ալիևին՝ որպես նախագահական աթոռի կլանային հաջորդ ժառանգորդ, հնարավորություն է տալիս ձեռք բերելու քաղաքական փորձ, հասկանալու պետական կառավարման մեխանիզմները, շփվելու միջազգային քաղաքական և գործարար շրջանակների հետ, հետևելու արտաքին քաղաքական գործընթացներին։ Իրագործվում է նույն սցենարը, ինչ կազմել էր ավագ Հեյդար Ալիևը՝ 2003 թվականին Ադրբեջանի ներկայիս նախագահին իշխանության բերելու համար»։

դիտվել է 341 անգամ
Լրահոս
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին Ծեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն» Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելուն Ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխա Չեղարկվել է Գալկինի համերգը Ստամբուլում Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ընտրակաշառք տալու մեջ մեղադրվող՝ Արթիկի ավագանու թեկնածուի տնային կալանքի միջնորդությունը մերժվել է ԿԸՀ նախագահը մանրամասնում է Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am