Ինչու՞ Փաշինյանը հանգիստ չունի Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունից․ բանտարկությանը նայեք (video)
«Հայրենիք» կուսակցության երիտթևն այսօր ակցիա է իրականացնում Հայաստանում Եվրոպական միության դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի։
«Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե «Հայրենիք» կուսակցությունը ստեղծման օրվանից ի վեր՝ անհանգստացնում է Նիկոլ Փաշինյանին։
Նրա խոսքով՝ Հայաստանում կա իշխանություն, որը տարբեր միջազգային կենտրոններին հաճոյանալու համար Հայաստանի հաշվին գնում է զիջումների։
Ըստ Հարությունյանի՝ այս իշխանությունն ուզում է, որ Հայաստանում լինեն մարդիկ, ովքեր նայեն միայն Հ1 հեռուստաալիքն ու ասեն՝ «էս ի՜նչ լավ Հայաստան է, կյանքն ուրախ է»։
