Մեզ հետ անհնար եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից. Լեւոն Մնացականյան

Մեզ հետ անհնար եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից: Այս մասին նշված է Ամանորի առթիվ Աարցախի ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի շնորհավորական ուղերձըում: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Անցնող տարին մեկ անգամ եւս հնարավորություն է ընձեռում վերագնահատել 2017-ի ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները եւ ըստ այդմ կատարել համապատասխան հետեւություններ: Արձանագրված հաջողությունների շարքում, թերեւս, ամենակարեւորը մեր 26-ամյա հանրապետության անկախության եւ պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքն էր, եւ դրան զուգահեռ, նրա զինված ուժերի կատարելագործումը: Հանգամանք, որը պայմանավորված է առաջին հերթին մեր ժողովրդի եւ բանակի անխախտ միասնությամբ: Այսօր բանակի յուրաքանչյուր զինվոր եւ սպա լավ է հասկանում իր առաքելությունը: Գիտակցում է, որ իրեն է վստահված Հայրենիքի՝ արյամբ գծված սահմանների պաշտպանությունը: Այս տարվա փետրվարի 24-ին եւ 25-ին լարվածության աստիճանը առաջնագծում կրկին բարձր էր եւ հնարավոր էր, որ տեղային նշանակության գործողությունները վերածվեին լայնամասշտաբ պատերազմի, սակայն հայ զինվորի աչալրջության ու խիզախության շնորհիվ հերթական անգամ կարողացանք ձախողել հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակները, ու եւս մեկ անգամ փաստեցինք, որ մեզ հետ անհնար եւ անիմաստ է խոսել ուժի դիրքերից: Սակայն հաջողություններն ու ձեռքբերումներն ինքնահանգստացման առիթ չեն ստեղծում: Ապավինելով համայն աշխարհի հայության ներուժին, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթանակները ուղեկցեն մեզ նաեւ այսուհետ: Ավարտելով խոսքս, թույլ տվեք բանակի հրամանատարության եւ անձամբ իմ անունից հավաստիացնել, որ հանրապետության զինված ուժերը մշտապես պատրաստ են իրականացնելու մեր ժողովրդի անվտանգության ապահովման պատվավոր առաքելությունը եւ, միաժամանակ, շնորհավորել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, Արցախյան ազատամարտում եւ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված եւ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ու ողջ հայությանը գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող յուրաքանչյուրիս համար 2018 թվականը լինի համազգային իղձերի եւ նպատակների իրագործման տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am