ԱՄՆ-ում ցրտից ու ձյան տեղումներից 7 մարդ է մահացել
New York Times թերթը հայտնում է,որ ԱՄՆ-ի միջին եւ հյուսիս-արեւելյան հատվածներում առնվազն յոթ մարդ է զոհվել ցրտի ու ձյան տեղումների հետեւանքով։ Ձմեռային ցուրտ եղանակը հանդիսացել են Չիկագոյի արվարձանում երկու մարդու մահվան պատճառ: Կանզաս նահանգում եւս չորսը մահացել են ճանապարհին ձյան եւ սառույցի հետեւանքով տեղի ունեցած վթարի արդյունքում: Հարավային Դակոտա նահանգում 83-ամյա մի կին ցրտահարվել էր այն բանից հետո, երբ դուրս էր եկել ձնաբքում մնացած մեքենայից Մինեսոթա նահանգի սահմանին գտնվող քաղաք միայնակ հասնելու համար: Միացյալ Նահանգների Ազգային օդերեւութաբանական ծառայությունը տեղեկացրել է, այս տարածքում օդի ջերմաստիճանը գիշերը նվազել է մինչեւ մինուս 17 աստիճան:
