Քադիրովը հրաժարվել է Facebook-ից
Չեչնիայի ղեկավարը Ռամզան Քադիրովը ասել է, որ մտադիր չէ վերադառնալ Facebook սոցիալական ցանց: Նա այդ մասին հայտնել է իր Telegram ալիքում, փոխանցում է Lenta-ն: «Հայտարարում եմ, որ սկզբունքորեն չեմ պատրաստվում վերադառնալ Facebook ... Սա շատ պատասխանատու հայտարարություն է»,-գրել է Կադիրովը։ Նա պարզաբանել է, որ այս ցանցում արգելափակվածի փոխարեն նախկին հասցեով նոր էջը ստեղծվել է լիազորված անձի կողմից առանց իր մասնակցության «հերթական նմանակի ստեղծումից, այն գովազդային ակցիաներում, սադրիչ նպատակներով կամ էլ անիմաստ թրոլինգներում օգտագործելուց խուսափելու համար»։
