Ի՞նչ վիճակում է գտնվում կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում, և նրանց համեմատականը 2016-2024 թվականներին

Ինչպես հայտնի է, կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքարն ունի որոշակի չափորոշիչներ, որոնց հիման վրա էլ հնարավոր է հասկանալ, թե այս կամ այն երկրում կոռուպցիան ինչ մակարդակի վրա է գտնվում:

Այսպես կոչված «կոռուպցիայի ինդեքսը» հիմնված է 11 տարբեր աղբյուրների վրա, որոնք ներկայացնում են կոռուպցիայի ընկալման հարցումների թվային ցուցանիշներ, որոնց մասնակցել են փորձագետներ և գործարարներ, այդ թվում՝ Ասիական և Աֆրիկյան զարգացման բանկերի, Համաշխարհային բանկի և ամերիկյան Freedom House կազմակերպության կողմից հարցազրույց վերցրած անձինք։

Կոռուպցիայի ընկալման ինդեքսը (ԿԸԻ) ցուցանիշ է, որը կազմվում է «Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից՝ փորձագետների և գործարարների շրջանում կոռուպցիայի ընկալման մակարդակը 100-բալանոց սանդղակով գնահատելու համար: Այն կազմվում է ամեն տարի 1995 թվականից ի վեր:

Ինդեքսը ներկայացնում է 0-ից (կոռուպցիայի ընկալման առավելագույն մակարդակ) մինչև 100 (կոռուպցիայի ընկալման բացակայություն) միավորը:

Ըստ այդ ինդեքսի, 90 բալով գրեթե միշտ այս աղուսյակը գլխավոր էլ Դանիան:

2016-ին ունեցել է 90 միավոր, 2017-ից մինչև 2022-ը՝ 88 միավոր, 2023-ին և 2024-ին կրկին 90 միավոր:

Այսինքն, Դանիան համարվում է աշխարհի ամենամաքուր, կոռուպցիայից զերծ երկիրը:

Իրենից հետո հերթականությամբ գալիս են Ֆինլանդիան, Սինգապուրը, Նոր Զելանդիան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Շվեյցարիան և այլն:

Այս ցանկում ընդգրկված են 180 երկիր, որտեղ ամենա կոռումպացված երկրներն են համարվում Վենեսուելան, Սոմալին, Հարավային Սուդանը, Բրունեյը և Պուերտո Ռիկոն:

Այս շարքից առանձնացնենք Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, համեմատություն անցկացնենք այդ երկրների ցուցանիշների միջև ըստ տարիների, սկսած 2016-ից մինչև 2024 թվականը:

Եվ այսպես, Ադրբեջանի կոռուպցիայի պատկերը հետևյալ տեսքն ունի.

-2016-ին կոռուպցիայի ինդեքսը կազմել է 30

-2017-ին՝ 31

-2018-ին՝ 25,

-2019-ին, 2020-ին, 2021՝ 30

-2022 և 2023-ին՝ 23

-2024-ին՝ 22:

Ադրբեջանն այս շարքում զբաղեցնում է 154-րդ ոչ պատվավոր տեղը, ինչը հուշում է, որ այս երկիրը գտնվում է խորը կոռուպցիայի մեջ:

Հայաստանի ցուցանիշները, ըստ տարեթվերի հետևյալ պատկերն ունեն.

-2016-ին կոռուպցիայի ցուցանիշը ունեցել է 33 գործակիցը,

-2017 և 2018-ին՝ 35-ը

-2019-ին՝ 42

-2020 և 2021-ին՝ 49,

-2022-ին՝ 46

-2023-ին և 2024-ին՝ 47 գործակիցը:

Հայաստանն այս 180 երկրների շարքում զբաղեցնում է 63-րդ տեղը:

Եթե հաշվենք, որ այս շարքում դիտարկվում է 180 երկիր, ապա Հայաստանը կոռուպցիայի մասով համարվում է միջինից բարձր երկիր, որը վատ ցուցանիշ չէ:

Նկատելի է նաև, որ 2018-ից հետո, այդ ցուցանիշը բարելավվել է մոտ 30 տոկոսով:

Իսկ հիմա համեմատենք Վրաստանի ցուցանիշը:

Եվ այսպես, Վրաստանում, կոռուպցիայի գործակիցը ըստ տարեթվերի հետևյալ պատկերն ունի.

-2016-ին՝ 57

-2017-ին՝ 56

-2018-ին՝ 58

-2019-ին և 2020-ին՝ 56

-2021-ին՝ 55

-2022-ին՝ 56

-2023-ին և 2024-ին՝ 53 միավոր:

Վրաստանը այս շարքում զբաղեցնում է 54-րդ տեղը:

Այսպիսով, եթե ամփոփենք այս ցուցանիշները, ապա կարող ենք նշել, որ միջինում Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարը մոտ 13 %-ով ավելի լավ է ընթանում, քան Հայաստանում:

Այսինքն, ինչքան էլ, որ Վրաստանն այսօր հայտնվել է արևմտյան կառույցների թիրախում, միևնույն է, նրա այս ցուցանիշները միշտ ավելի լավն են եղել քան մեր մոտ:

Ավելին, ըստ արևմտյան կառույցների գնահատման, Հայաստանում, թեև 2018-ից այս ոլորտում առաջընթաց է գրանցվել, մևնույն է, երկրում առկա է համակարգային կոռուպցիան, ինչպես որ այն եղել է նախկինում:

Այս թվերը մեզ պիտի հուշեն, որ այն թեզը, թե 2018-ից հետո Հայաստանում կոռուպցիան պետական մակարդակով հաղթահարվել է, սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Եվ այս տեսանկյունից Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ բարելավել իր այս ցուցանիշը և նույնիսկ գերազանցել Վրաստանին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով Այս պայմաններում Փաշինյանն ուժգնացնում է հարձակումներն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառի դեմ Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ. 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան Հրդեհ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը Դիլիջանում 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից ցատկել է և ծանր վնասվածքներ ստացել Արման Աբովյան․ «Սեպտեմբերի 19-ին «Գաթայի տոն» կազմակերպելը թքել է զոհերի գերեզմանների վրա» Այդ դեպքում երբեք տիտղոսային մենամարտ չեմ ունենա․ Արման Ծառուկյան Ավտովթար՝ Երևանում․ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը Ողբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավոր Խաչի հաղթության և բարձրացման տոնը․ Խաչվերացը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Խաչի քո, Քրիստոս, երկիր պագանեմք
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am