Իսրայելը դուրս կգա՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ից
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլեն Իսրայելի իշխանություններից պաշտոնական ծանուցագիր է ստացել կազմակերպությունից երկրի դուրս գալու մասին: Այս մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված Ազուլեի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն, ես Իսրայելի կառավարությանից ծանուցում եմ ստացել կազմակերպության կազմից 2018 թվականի դեկտեմբերի 31-ից երկրի դուրս գալու մասինԵս խորապես ափսոսում եմ, համարելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասությունների շրջանակներում հենց կազմակերպության շրջանակներում, ոչ թե նրանից դուրս պետությունները կկարողանան ավելի լավ փոխգործակցել իրենց տարաձայնությունները լուծելու հարցում»,-նշված է հաղորդագրության մեջ։
