Ո՞վ ասաց,դա չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ լավ քաղաք է.Հովսեփ Սիմոնյան
Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների նկատառմանը, թե Գյումրիում իշխանությունները միշտ պարտվում են պատասխանեց.«Ո՛չ, ո՛չ, չեն պարտվելու, մեր ժողովրդի հետ ամեն ինչ կկատարենք»: Դիտարկմանը, որ Գյումրին ընդդիմադիր քաղաք է, մարզպետնայսպես արձագանքեց. «Ո՞վ ասաց: Դա չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ լավ քաղաք է, մեր ազգաբնակչության հետ մենք հաստատ շատ խնդիրնելու լուծելու ենք»: Նա նշեց, որ իշխանություններին Գյումրիում վստահում են և ժամանակ խնդրեց բոլոր հարցերին անդրադառնալու համար: Հարցին, որ 2017թ. ընտրություններ են տեղի ունենալու և հարցին՝ արդյոք դրանից հետո ինքը կմնա՞ մարզպետի պաշտոնում, թե՞ կարճ ժամկետով մարզպետ կլինի, Հովսեփ Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, այդպիսի բան չկա: Շատ լավ պատկերացնում եմ, թե մարզպետարանում ինչ ծառայություն է իրականացվում, յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող պաշտպանված է օրենսդրությամբ, նրանք, ովքեր կաշխատեն օրենսդրության շրջանակում, խնդիր չեն ունենա, իսկ ովքեր չեն բավարարի պայմաններին, հրաժեշտ կտան աշխատանքին»:
