Այս պատերազմը պետք է ավարտվի. Թրամփը՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Դավոսում այսօր «լավ» հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
«Այս պատերազմը պետք է ավարտվի», - AFP-ի փոխանցմամբ ասել է նախագահ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ուղերձ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ավելի ուշ Մոսկվայում կհանդիպի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին:
Փակ դռների հետևում մոտ մեկ ժամ տևած հանդիպման ավարտին Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին կարճ առանձնազրույց են ունեցել:
Ուկրաինայի նախագահի գրասենյակից ասել են, որ հանդիպումը լավ է անցել:
