Հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան
Սամսոնյանին քիչ առաջ վերջապես տեղափոխեցին հիվանդանոց։ Քիչ անց՝ լայվ հացադուլի ու մնացած հարցերի մասին։ Այս մասին գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Անտիֆեյքի» հիմնադիր, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը արդեն 13 օր է հացադուլի մեջ է։ Փաստաբան Գոհար Մելոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը պետք է անմիջապես տեղափոխվի հիվանդանոց, քանի որ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելն օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով Նարեկի պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքը։
Նշենք, որ Սամսոնյանը ձերբակալվել է նոյեմբերի 13-ին՝ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
