Սահմանային անցակետում ավտոմեքենայից հայտնաբերվեց թմրամիջոց/տեսանյութ/
Ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ վաղարշապատցի, 54-ամյա Վահան Հովհաննիսյանն արտերկրից թմրամիջոց է ներկրում Հայաստան եւ իրացնում Վրաստանի տարածքում։ Նրան եւ ընկերուհուն ոստիկանները հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում։ Մեքենայում հայտնաբերվեց 310 գրամ մարիխուանա։ Հարուցվել է քրգործ։ Թմրանյութ գտել են նաեւ եղբոր մոտից, ընկերուհու տանից։ Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։
