Ուկրաինայի շուրջ բանակցություններում մեկ խնդիր է մնում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնաբանել է խաղաղ բանակցությունների ընթացքը «ուկրաինական նախաճաշի» ժամանակ։
«Կարծում եմ՝ մեզ մնացել է մեկ հարց», - ասել է Ուիթքոֆը՝ չմանրամասնելով, թե դա ինչ է եղել։
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ լավատես է և հետևաբար, Դավոսից կմեկնի Մոսկվա, հաղորդում է BBC-ն։
