Կառավարությունը հավանություն է տվել 150 մլն դոլար վարկ վերցնելուն

ՀՀ կառավարությունը հունվարի 22-ին կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրմանը։

Նշվում է, որ համաձայնագրի կնքումը պայմանավորված է 2025 թվականի պետական բյուջեի կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ Այդ համատեքստում կառավարությունը հաստատել է 2025 թվականի փոխառությունների տարեկան ծրագիրը, որի համաձայն՝ բյուջետային աջակցության համար միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվող վարկային միջոցների պահանջը գնահատվել է շուրջ 675 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից։

Այս գործընթացի շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԱԶԲ-ից 150 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկի ներգրավումը։ Նշվում է, որ վարկի տրամադրման նախապայման հանդիսացող քաղաքականության գործողությունների և բարեփոխումների փաթեթը, որը սահմանված է երկկողմ համաձայնեցված գործողությունների աղյուսակով (Ենթածրագիր 3), արդեն իրականացվել է։

Վարկային միջոցները կուղղվեն «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը։

Վարկային համաձայնագրով նախատեսվում են հետևյալ պայմանները․ վարկի գումարը կազմում է 150 մլն ԱՄՆ դոլար, տոկոսադրույքը՝ լողացող։ Տարեկան տոկոսադրույքը սահմանվելու է SOFR ցուցանիշի հիման վրա՝ ավելացվելով 0.5% մարժա և 0.1% մարման հավելավճար։ Նշվում է, որ մարման հավելավճարի չափը կախված է վարկի միջին ժամկետից, իսկ 0.1% դրույքաչափը կիրառվում է 9-ից 13 տարի միջին մարման ժամկետ ունեցող վարկերի դեպքում։

Հաշվի առնելով 2025 թվականի դեկտեմբերի 17-ի դրությամբ ձևավորված SOFR ցուցանիշը՝ 3.69%, վարկի լողացող տարեկան տոկոսադրույքը կկազմի 4.66%։ Բացի այդ, նախատեսված է պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափով, որը հաշվարկվելու է վարկի չմասհանված գումարի նկատմամբ։

Վարկի ընդհանուր ժամկետը սահմանվում է 15 տարի, որից 3 տարին՝ արտոնյալ ժամանակահատված։

 

դիտվել է 138 անգամ
Լրահոս
Բացահայտվել է զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակություն կատարած հանցավոր խումբ. ՔԿ Աշոցքի, Արթիկի, Անիի և Սպիտակի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում «Նիկոլը բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում»․ «Իրավունք» ՔՊ-ն փոխել է մարտավարությունը. «Հրապարակ» Իշխանությունը նախընտրական կաշառք է բաժանում. «Հրապարակ» Որոշ տիրադավներ խոր ընկճախտի մեջ են. «Հրապարակ» 50-ի ցանկից զեղծարար ՔՊ-ականի են հեռացրել. «Հրապարակ» Ձկնգող պատգամավորը, որ բանակից ինքնավնասումով ազատվել է, հարստանում է. «Ժողովուրդ» Ինչպե՞ս են ՔՊ–ականները «վերբովկա» անում երիտասարդներին. «Իրավունք» Եղբայրները չեն շփվում, բայց բռնագանձվում են միասին. «Ժողովուրդ» Հակակոռուպցիոն կոմիտեն սեմինարիներին մասնակցելով է կոռուպցիայի դեմ պայքարում. թվեր. «Ժողովուրդ» Իրանի Բուշերի ատոմակայանում դադարեցվել են աշխատանքները Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Աբովյանը՝ Կոնջորյանին 150 միլիարդի «սառեցում»՝ ընտրություններից առաջ. մութ պատմություն՝ ՊՆ-ի շուրջ․ Լիա Սարգսյան Իսրայելի բանակը պահանջել է, որ իրանցի պաշտոնյաները 24 ժամվա ընթացքում լքեն Լիբանանը Հարևան Իրանում 3-րդ օրն է՝ թեժ պատերազմ է, իսկ Փաշինյանը Վրաստանում վրացիների հետ նվագում է Հզոր պայթյուններ Աբու Դաբիում և Դուբայում Լիբանանյան բանակը ձերբակալել է «Հըզբոլլահ»-ի 12 անդամի՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և սարքեր արձակելու համար Իրանի միջուկային օբյեկտը հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ը մտել է ընտրովի պատերազմի մեջ՝ հանուն Իսրայելի. Արաղչին արձագանքել է Ռուբիոյին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով «Թուրքիան երկրաշարժի ավելի բարձր ռիսկ ունի, քան Ճապոնիան». սեյսմոլոգ Մեծ Բրիտանիան Կիպրոսին պաշտպանելու համար ուղարկում է ՀՕՊ հնարավորություններով զինված ավիակիր Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը Թրամփի վարչակազմը տարբեր բացատրություններ է տալիս Իրանի դեմ պատերազմ սկսելու պատճառների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am