Պաշտոնյաների ազգակիցների մասնակցությունը պետական գնումներին կսահմանափակվի

Կառավարությունը ընդունեց «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու առաջարկը, որով նախատեսվում է սահմանափակել պետական բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը գնման գործընթացում։

Ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյանը նշեց, որ նոր մոդելը սահմանում է ազդեցության մակարդակներ, որտեղ ամենաբարձր օղակի պաշտոնյաների, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, վարչապետի և ֆինանսների նախարարի ազգակիցների ընկերություններին արգելվում է մասնակցել որևէ պետական գնման գործընթացի։

Ըստ այդմ՝ փոխկապակցված անձինք են համարվում պաշտոնյայի ամուսինը, պաշտոնյայի կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, ինչպես նաև համատեղ բնակվող անձը։ Փոխկապակցված է համարվում այն ընկերությունը, որտեղ նշված անձինք տիրապետում են կանոնադրական կապիտալի կեսից ավելիին կամ իրավունք ունեն կանխորոշելու ընկերության որոշումները։

«Մասնակցության պայմանները սահմանվում են ըստ ազդեցության հետևյալ 4 մակարդակների.

Առաջին մակարդակ. ՀՀ նախագահը, վարչապետը, փոխվարչապետերը, ֆինանսների նախարարը, և վերջինիս այն տեղակալը, որ համակարգում է գնումների ոլորտը, այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել որևէ գնման գործընթացի։
Երկրորդ մակարդակ. Վարչական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք՝ բացառությամբ ԱԺ պատգամավորների և համայնքի ավագանու անդամների, Գլխավոր դատախազը և նրա տեղակալները, քննչական մարմինների ղեկավարները և նրանց տեղակալները, գլխավոր քատուղարները։ Այս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի և վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնումների գործընթացին։
Երրորդ մակարդակ. անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների անդամները, այդ թվում՝ ԿԲ նախագահը և նրա տեղակալները, ՄԻՊ-ը։ ԱՅս դեպքում փոխկապակցված ընկերությունները չեն կարող մասնակցել տվյալ պատվիրատուի կողմից գնման գործընթացներին։

Չորրորդ մակարդակ. 1-3 մակարդակներում չներառված չներառված պաշտոնյաները։ ԱՅս դեպքում փոխկապակցված անդամները կարող են մասնակցել գնման գործընթացերին, պամանով, որ եթե պաշտոնյան ներառված է մրցույթի հանձնաժողովի կազմում, ապա պետք է հայտնի ինքնաբացարկ և դուրս գա հանձնաժողովի կազմից»։
Նա նաև տեղեկացրեց, որ ընկերությունների կողմից փոխկապակցվածության արգելքի խախտման դեպքերը կքննվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Խախտման դեպքերի արձանագրման դեպքում պատվիրատուն պայմանագիրը միակողմանի կլուծի։

Կարգավորումները ուժի մեջ կմտնեն 2027 թ-ի հունվարի 1-ից։

դիտվել է 140 անգամ
Լրահոս
Ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան Լոռիում թալանել են մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի բնակարանը Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի չորեքշաբթի երեկոյան և կտևի երեք օր «Դեպորտ արված» դիվանագիտություն Առանց հավատքի նույնիսկ ամենաճոխ կյանքը հոգևոր ամայություն է, իսկ առանց Աստծո ապրած օրերը՝ անիմաստ վատնում. Տեր Աբրահամ Ընդդիմադիրները պիտի իրենց մեջ ուժ գտնեն և դադարեցնեն միմյանց վրա անպտուղ և քայքայիչ հարձակումներն ու մերկանտիլ շահերի սպասարկումը. Վահե Հովհաննիսյան Եվրոպական մայրաքաղաքներն աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով. Զաքարյան «Չայնիի ոլորաններ»-ում 3 ավտոմեքենա է բախվել «Մաղթում ենք ուժ և կորով Ձեր առաջնորդության հայրենանվեր և եկեղեցանվեր աստվածահաճո առաքելության մեջ». Հովնան Սրբազանի ծննդյան օրն է #ՈՒՂԻՂ․ Իրանը վտանգի տակ է, բայց Թրամփը դեռ զղջալու է․ Արամ Սարգսյան (video) Էլեկտրամատակարարումը կդադարեցվի Դատարանը կարճել է Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը․ Փաստինֆո Իսրայելը Լիբանանում բնակելի համալիր է թիրախավորել․ կան զոհեր ԱՄՆ-ն ռազմական գործողություններ է սկսել նաև Էկվադորում Եպիսկոպոսաց ժողովը անպայման տեղի կունենա. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Մենք տեսնում ենք, որ Իրանն այստեղ ռազմավարություն է հետապնդում. «Եթե ընկնեմ, տարածաշրջանը կտանեմ ինձ հետ». Ֆիդան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունն աշխատում է արտակարգ ռեժիմով Հայաստանյան իշխանության միջոցառումները արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն ԱՄԷ-ն թույլ չի տվել իր տարածքի օգտագործումը Իրանի դեմ որևէ տեսակի հարձակման համար Աֆղանստանի քաղաքացիների 2 խումբ փորձել է Իրանից մուտք գործել Հայաստան՝ լողալով հատելով Արաքս գետը Իրանը նոր հրթիռային հարվածներ է սկսել Իսրայելի դեմ «Թուրքիայի համար ստեղծվում է հնարավորություն՝ դառնալու Եվրոպայի առանցքային գազամատակարար»․ փորձագետ Իրանում նոր հոգևոր առաջնորդ են ընտրել Ալի Խամենեի որդուն Ս․Կարապետյանը բազմաթիվ ծրագրեր ու միլիոնավոր ներդրումներ է կատարել մշակույթը պահպանելու ուղղությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am