Հրդեհ՝ Վայոց ձորի մարզի Հորս գյուղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 29-ին, ժամը 12:47-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Հորս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ այրվել են տան գույքն ամբողջությամբ, տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, ջերմահարվել՝ մոտ 50 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:51-ին, մարվել՝ 15:16-ին:
