Պորոշենկոյի փոխարեն ինքնասպան կլինեի.Սաակաշվիլի
«Ուկրաինացիների գրեթե կեսը կողմ է երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենթին:Ուկրաինայի բնակչության 46 տոկոսն աջակցում է երկրի ղեկավարի դեմ անցկացվող ցույցերին ու բողոքի ակցիաներին: Դա աղետ է յուրաքանչյուր երկրի իշխանությունների համար: Մարդկանց կեսը ցանկանում է նախագահի անհապաղ իմպիչմենթը:Պորոշենկոյի փոխարեն ես արդեն ինքնասպան եղած կլինեի», - ինչպես հայտնում է РИА Новости-ն, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին:
