Հենրիխ Մխիթարյանից բաժանվելու նոր տարբերակ են գտել
Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին փոխանակելու նոր տարբերակ է գտել և ներկայումս հետաքրքրված է իտալական «Յուվենթուսի» հարձակվող Պաոլո Դիբալայի ծառայություններով: «Մանչեսթեր Յունայթեդը» արգենտինացի ֆուտբոլիստի դիմաց իտալական ակումբին առաջարկել է 70 մլն ֆունտ սթեռլինգ գումար եւ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը: «Յուվենթուսը» դեռեւս պաշտոնական պատասխան չի տվել:
