Լոռու մարզում 48–ամյա վարորդը Mercedes-ով բախվել է մետաղյա խողովակին, տապալել Ստեփանավան անունը կրող ցուցանակը և հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Կարմրաշեն գյուղի բնակիչ, 48-ամյա Կարեն Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի 3816 -17 HC տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Լոռի-Բերդ –Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մետաղյա խողովակին, այնուհետև Ստեփանավան անունը կրող ցուցանակին և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Պետրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային Ոստիկանության բաժանմունքի պետ Թունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Նիկոլը գիտե՞ք՝ ինչ թողեց Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Թուրքական լրատվամիջոցը Փաշինյանին թյուրք առաջնորդ է անվանել ՀՅԴ ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Քա՞նի անգամ է հնարավոր նույն բանը ծախել մարդկանց վրա (video) Տեղի համայնքապետը հիմա էլ համայնքի արոտավա՞յրն է իրենով արել և բնակավայրը սողանքի վտանգի առաջ կանգնեցրել ՀԱԵ փոքրիկ հաղթանակը «Հրապարակ»․ Թե ինչպես է ՔՊ-ն լավ կառավարման պատրանք ստեղծում 3 քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Իրանն իր վրա հավանական հարձակման մասին պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան Սա բակի կռիվ չէ, որ ծեխվողին ասեն «ընկերներ եք» Էկոպարեկային ծառայության տեղամասի պետը անսթափ վիճակում վարելու համար զրկվել է վարորդականից Արդարադատությունը ստորադասել եք քաղաքական շահերին, ազդում եք մարդկային ճակատագրերի վրա․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Աջափնյակի uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Հակառակ դժվարությունների՝ Եկեղեցին և հոգևոր դասը շարունակելու են ազգապահպան առաքելությունը․ Վեհափառ Վահագն Խաչատուրյանն ինչ-որ բա՞ն է ակնարկում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Հանրությունը հերքում է ԿԳՄՍՆ-ի «հերքումը». «Փաստ» Ո՛չ քայլ են անում, ո՛չ էլ վերջնական պատասխան տալիս. «Փաստ» ՔՊ–ում խուճապահար են. ինչպե՞ս են փակելու վարկերը. «Հրապարակ» «Դարձ ի շրջանս յուր». ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում արհեստական «բումից» հետո. «Փաստ» Պարգևավճար ստացած ղեկավարները պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվեն. «Հրապարակ» Արդյոք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ» Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը. «Հրապարակ» Իշխանությունները սկսել են հպարտանալ նախկինների ստեղծածով. «Հրապարակ» Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am