Թ՛ե հայրս,թ՛ե մայրս շատ խստապահանջ են.Սամվել Ալեքսանյանի դուստր

Սամվել Ալեքսանյանը դուստր Աստղիկ Ալեքսանյանը ղեկավարում է «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Ներկայացնում ենք նրա՝ «Դե ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից մի հատված.     -Տիկի՛ն Ալեքսանյան, Դուք բավականին երիտասարդ եք և չնայած Ձեր տարիքին` մեծ ձեռքբերումներ ունեք` ղեկավարում եք մի ընկերություն, որը հանրապետության մակարդակով առաջատարներից է: Ինչպե՞ս եք կարողանում հասցնել: -Ես մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել այս գործը: Ինձ վստահել են ոչ միայն իմ ընտանիքի անդամները, այլ շատ ու շատ մարդիկ: Ես պարզապես իրավունք չունեմ նրանց հիասթափեցնելու: Դա ինձ ավելի նպատակասլաց է դարձնում: Ընտանիքս ու ընկերներս են ոգևորում, օգնում: Ամեն մեծ ու փոքր ձեռքբերում ինձ անչափ ուրախացնում է: Դա ուժ է տալիս: -Մարդու հաջողությունների գրավականներից մեկը, անշուշտ, իր ընտանիքն է, ծնողները: Ինչպիսի՞ դաստիարակություն եք ստացել, ի՞նչ ար ժեքներով են Ձեզ մեծացրել Ձեր ծնողները: -Ասում են, որ մարդու բնավորության գծերը ծնվում են նրա հետ: Սակայն իմ անձի կայացման գործում մեծ, շա՜տ մեծ է եղել ընտանիքիս դերը: Մեր ընտանիքում բոլորն աշխատասեր են: Դա ժառանգել եմ ծնողներիցս: Ես դա եմ տեսել, այդ միջավայրում եմ մեծացել: Դեռ 11-12 տարեկան էինք, երբ նախատոնական ծանրաբեռնված օրերին մայրս ինձ ու քրոջս տանում էր իր աշխատանքի վայր` իրեն օգնելու: Դե, իհարկե, փոքր էինք, սակայն ինչ- որ բան, անպայման անում էինք, մեր ուժերի չափով օգնում էինք: Ծնողներս մեզ այդպես դաստիարակում էին, որ հասկանանք սեփական քրտինքով վաստակածի գինը, գնահատենք այն, ինչ ստեղծվում է մեր ուժերով, լինենք հետևողական, նպատակասլաց: Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ շատ հարցերում ինձ փափուկ բարձերի մեջ չեն մեծացրել: Դա ինձ օգնում է հասկանալ մեր ընկերության յուրաքանչյուր աշխատակցի դժվարությունը: Բացի այդ` թե՛ հայրս, թե՛ մայրս շատ խստապահանջ են: Եվ չնայած մեզ սովորեցնում էին աշխատել, սակայն աշխատանքը պետք է չխանգարեր մեր կրթությանը: Սովորելն էլ մի ուրիշ ու չափազանց կարևոր աշխատանք էր: Նրանք ամեն ինչ արել են, որ մենք լավ կրթություն ստանանք: Այսօր ես դեռ ուսանող եմ, ու պիտի հասցնեմ և՛ աշխատել, և՛ սովորել: -Ո՞ւմ խորհուրդների կարիքն եք առավել հաճախ զգում և դիմում նրան: -Վստահ եմ, որ մարդն առանց ընտանիքի թույլ է: Եթե ընտանիքը չաջակցի, մեծ հաջողությունների դժվար է հասնել: Իսկ ամենամեծ աջակցությունը վստահությունն է: Խորհուրդների համար առաջին հերթին ծնողներիս ու ամուսնուս եմ դիմում: Իմ հաջողություններով ուրախացողն ու առաջին քննադատն ամուսինս է: Նա ևս գործարար է ու հայկական սննդի արտադրությամբ է զբաղվում: Լինելով իրավաբան` նա շատ համակարգված ու վերլուծող միտք ունի: Որևէ նոր բան սկսելուց առաջ ամուսնուս հետ քննարկում եմ, թե ինչ ու ինչպես անել: Նա կարողանում է ինձ համար անսպասելի լուծումներ առաջարկել, ավելի արագ է նկատում խնդիրների պատճառները, որոնք երբեմն իմ աչքից վրիպում են: Շատ եմ կարևորում նաև գործ ընկերներիս խորհուրդները: Որոշում կայացնելուց առաջ սիրում եմ լսել տարբեր կարծիքներ: -Որպես կին` դժվար չէ՞ ղեկավարել այդքան մեծ կոլեկտիվ: Արդյո՞ք կարողանում եք ժամանակ հատկացնել նաև ընտանիքին: -Ընտանիքն ինձ համար միշտ առաջնային է: Չնայած շատ գործերիս` ես փորձում եմ ժամանակ գտնել ընտանիքիս ու ընկերներիս համար: Մեծ կոլեկտիվը մեծ ընտանիքի նման է` իր հոգսերով ու ձեռքբերումներով: Ցանկացած գործ իր դժվարություններն ունի: Բայց եթե մարդ վախենա դժվարություններից, պետք է ոչինչ չանի: Ու բնավ կարևոր չէ` գործի գլխին կի՞ն, թե՞ տղա մարդ է կանգնած: Ոչ մի բան հեշտ չի տրվում, ուղղակի պետք է շատ աշխատել, լավ պատկերացնել դրա ողջ ծավալը, խորամուխ լինել գործի բոլոր մանրուքների մեջ: Երբեմն պետք է ինչ-որ բաներ զոհել հանուն հաջողության ու մեծ արդյունքների, բայց գործն իր տեղում պետք է լինի, ընտանիքը` իր: -Ունե՞ք նախընտրած բրենդներ, որոնց հագուստները Ձեր զգեստապահարանում հատուկ տեղ ունեն: Հետևո՞ւմ եք նորաձևության միտումներին: -Ամեն մի իրադարձություն, միջոցառում կամ իրավիճակ հագուստի իր պահանջն է դնում` «դրես կոդը»: Ուզես, թե` ոչ, պետք է հաշվի նստես դրա հետ: Հատուկ կերպար չունեմ. նախընտրում եմ հանգիստ, չպարտադրող ոճը: Ես հիմնականում ազատ ոճի հագուստ եմ կրում, որ չխանգարի իմ ակտիվ կենսակերպին: Պաշտոնական հագուստ կրում եմ ըստ անհրաժեշտության` միջոցառումների կամ հանդիպումների ժամանակ: Երբեք նախապատվություն չեմ տվել այս կամ այն բրենդին, ընտրել եմ այն, ինչն ինձ դուր է եկել: Դրա համար էլ հիմա արդեն նախընտրում եմ «Ալեքս տեքստիլի» արտադրանքը: Իսկ նորաձևությանը պետք է միշտ հետևել: Ժամանակակից աշխարհում ամեն ինչ արագ է փոխվում ու զարգանում, նորությունները շատ արագ են հայտնվում շուկայում: Եթե մի պահ ուշադրություն չդարձրիր, ետ կմնաս… Այս աշխատանքի մեջ այլ տարբերակ չկա: Չնայած` բոլոր բնագավառներում էլ այդպես է. միշտ պետք է ձեռքը զարկերակին պահել: -Արդյո՞ք Ձեր ճաշակը, նախասիրությունները «Ալեքս տեքստիլի» արտադրատեսականու ստեղծման գործում դերակատարում ունեն, թե՞ չեք միջամտում դիզայներների աշխատանքին: -Երևի որոշակի ազդեցություն ունենում եմ, սակայն փորձում եմ դրանք նվազագույնի հասցնել: Ամեն գործ իր վարպետը պետք է անի: Եթե վստահել ես մասնագետիդ, ուրեմն ամեն պայման ու հնարավորություն պիտի ստեղծես, որ նա կարողանա արդյունավետ աշխատել: Որոշ բաներ առաջարկում եմ, սակայն մասնագիտական կարծիքն է գլխավորը: Ճիշտ են ասում` ճաշակին ընկեր չկա:

դիտվել է 597 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am