Անգործունակ, սակայն իրեն առատ պարգևատրող իշխանության համար բնության ամեն մարտահրավեր դառնում է չլուծվող խնդիր
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Անգործունակ, սակայն կատարած «լավ աշխատանքի» համար աղքատ, վարկերի տակ կքած Հայաստանի պետական բյուջեից իրեն առատ պարգևատրող ՔՊ-ական իշխանության համար բնության ամեն մի փոքր մարտահրավեր դառնում է չլուծվող խնդիր։
Օրինակներ, որքան ուզեք. դեռևս վերականգնված չեն 2024 թվականի մայիսի 27֊ի ջրհեղեղից վնասված, Դիլիջան-Իջևան ճանապարհի քանդված եզրերի 10 հատվածները,Երևանում տեղացած անձրևներից հետո մայրաքաղաքը Վենետիկ է դառնում, հիմա էլ ձյունն է Երևանում և Հայաստանի ճանապարհներին մեծ խնդիրներ ստեղծել։
Իրականում Հայաստանի համար ամենամեծ խնդիրը նման անորակ իշխանություն ունենալն է։
