Այդ «ոչ լեգիտիմ» պիտակը կկպչի ու կմնա միության և նախագահի վրա.Կարինե Հակոբյան

Լռությունը խախտելով ուզում եմ երեկվա Ժուռնալիստների միության, իրականում չկայացած, համագումարին անդրադառնալ:1000 -ից ավելի անդամ ունեցող միության նախագահը ասում են որ ընտրվել է 57 ձայնով: Անգամ Հայաստանում, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել ինչպես է դա հնարավոր: էկրանի առջև նստած երեխան, որ տեսնում է այդ ամենը, այդ մի խումբ մարդկանց իրարանցումը, որը ուզում ենք ընտրություն համարել, ի՞նչ քաղաքացի պետք է դառնա: Եվ ընդհանրապես ժուռնալիստները, մենք բոլորս այդքանից հետո ի՞նչ իրավունք ունենք որևէ մեկին, կամ որևէ բան քննադատելու: Որևէ ընտրության խարդախության մասին խոսելու: Ես,իհարկե, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, որ եթե կար նպատակ միությունը վերակենդանացնելու, ապա ինչու չէր կարելի մի քանի ամիս ժամանակ հատկացնել և այո, թեկուզ <<սառեցված>> կամ չգործող միության 1000 և ավելի անդամներին հրավիրել համագումարի, ինչպես, լավ կամ վատ, անում են մյուս միությունները: Ես և ամենայն հավանականությամբ շատ-շատերը կընտրեինք հենց Սաթիկին: Ինչու՞ չեր կարելի կիրթ կազմակերպել այդ ամենը և ոչ թե այդպես վարկաբեկվել և խայտառակել մեզ բոլորիս: Ես ինքս այդ միության անդամ եմ բավական վաղուց և անկեղծ ասած հիմա ամաչում եմ դրա համար: Նրանք ովքեր կարծում են որ կեղծիքով և օրենքները խախտելով կարելի է լավ բան ստեղծել, գործը տեղից շարժել սխալվում են: Ինչպես սկսում ես այդպես էլ գնում է: Իսկ այդպիսի ճանապարհը ոչ ոքի ձեռնտու չէ: եվ Սաթիկին նույնպես: Այնպես որ բոլոր լռողները լավագույն դեպքում նրան արջի ծառայություն են մատուում, իսկ վատագույն դեպքում ... Կարծում եմ ուշ չէ այդ խայտառակությունը մեծահոգաբար համարել որ տեղի չի ունեցել և նախապատրաստվել ու գարնանը իրական համագումար անցկացնել, ժուռնալիստին վայել համագումար: Թե չէ այդ<< ոչ լեգիտիմ>> պիտակը կկպչի ու կմնա միության և նախագահի վրա: Կարինե Հակոբյանի գրառումը

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G»-ն, «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը և 2 «Nissan»-ները Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Արևմուտքը փորձում է Հայաստանը և նրա տնտեսությունը դնել Թուրքիայի և Ադրբեջանի վերահսկողության տակ. Արմեն Այվազյան Իշխանությունը ձախողումների համար մշտապես մեղավորներ է փնտրում. Վահագն Սարոյան Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով Թուրքիան ևս 30 տարի կապահովի Նախիջևանի գազամատակարարումը Զախարովայի կոշտ արձագանքը Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցում Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին 4 բալանոց երկրաշարժ է եղել Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Մահացել է հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին Բախվել են ինքնաթափը և «Howo» մակնիշի բետոնախառնիչը․ վերջինը կողաշրջվել է Արմեն Գյոզալյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի առաջարկությամբ բանակային կորպուսների նոր հրամանատարներ են նշանակվել Ինչո՞ւմ են մեղադրում Ռուբեն Հակոբյանին Թե ինչպե՞ս ստացվեց՝ ընտրություններից առաջ ՔՊ-ն բարձրացրեց ՍԴ կազմի աշխատավարձերը. Արթուր Միքայելյան (video) Ես ինձ չէի հարգի, եթե Արման Ծառուկյա՛ն, սա քեզ չասեի․ Աշոտ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am