«Ադրբեջան» գրությունը փակելու՝ հայ դահուկորդի քայլից հետո, Հայաստանի դահուկային սպորտի Ֆեդերացիայի նախագահը հրաժարական տվեց (video)
Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ հրաժարական է տալիս։
Հիշեցնենք, որ օրերս դահուկորդ Միքայել Միքայելյանը տուգանվել և խիստ նկատողություն էր ստացել մեկնարկից առաջ իր համազգեստի վրա «Ադրբեջան» բառը ծածկելու համար, ինչը ողջունել էր ֆեդերացիայի նախագահը։
Այնուհետև ԿԳՄՍ փոխնախարարը Ֆեդերացիայից պարզաբանում էր պահանջել Միքայել Միքայելյանի՝ «Ադրբեջան» անունը փակելու վերաբերյալ։
