Լապշինը կայցելի Հայաստան
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ուզում է անցնել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի-Նռնաձոր լեռնային ճանապարհով։ Այդ մասին նա գրել է Facebook սոցցանցի իր էջում։ «Կարծես թե, Հայաստանում ամեն տեղ եղել եմ կամ գրեթե ամեն տեղ, բացի մի շատ հետաքրքիր տարածաշրջանից` Սյունիքից, որը գտնվում է երկրի հարավում. հյուսիսից` Արցախի, արեւելքից` ադրբեջանական Նախիջեւանի եւ հարավից` Իրանի միջեւ։ Այնտեղ հրաշալի լեռներ, կիրճեր, ջրվեժներ կան, եւ այնտեղով Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհն է անցնում»,- գրել է բլոգերը` նշելով, որ շուտով կայցելի Հայաստան:
