Հենրիխ Մխիթարյանը՝ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների քսանյակում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձր աշխատավարձ է ստանում ակումբում: 28-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների քսանյակում: Մխիթարյանը շաբաթական վաստակում է 140 հազար ֆունտ ստերլինգ: Հիշեցնենք, որ առաջին տեղում է Պոլ Պոգբան, ով շաբաթական վաստակում է 290 հազար ֆունտ ստերլինգ:
