Հուղարկավորություն, թե համագումար

Ժուռնալիստների միության կայացած համագումարում 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ միության նախագահ ընտրվեց «168 Ժամ»թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը: Միության ավելի քան 40 տարվա նախագահ Աստղիկ Գեւորգյանը հրաժեշտ տվեց գործող լրագրողների համար վաղուց գոյություն չունեցող կառույցի ղեկավարի պաշտոնին: Սակայն պարզվեց, որ այդ կառույցը ոչ միայն կա, այլեւ դրա անդամները օրինականության համար մարտնչող մարտիկներ են, որոնք մեղմ ասած հարամեցին Սաթիկ Սեյրանյանի ընտրությունը: Համագումարն անցավ թեժ մթնոլորտում, որից պարզ դարձավ, որ Սեյրանյանին զոռով-շառով նախագահ դարձրեցին: Նախ ելույթ ունեցավ Աստղիկ Գեւորգյանը, հիշեց արած-չարածը, պարծեցավ, պարծեցավ, որ իր շնորհիվ հազար ու մի հարց է ժամանակին լուծվել այս ոլորտում՝ օրենսդրությունից սկսած, վերջացրած այլով:Որ սրտացավորեն պահել ու պահպանել է միությանը պատկանող գույքը, սակայն ասաց, որ հոգնել է ու պետք է հեռանա՝ մաղթելով, որ նորընտիր վարչությունը անի այն, ինչ իրենք չեն կարողացել անել: Ի դեպ, գրողների միության փոքրիկ դահլիճը կիսադատարկ էր, հանրությանը ծանոթ քիչ դեմքեր կային՝ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Մարգարիտ Եսայանը, նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, նկարիչների միության նախագահը , Լավրենտին Միրզոյանը եւ այլք: Աստղիկ Գեւորգյանը հայտարարեց նոր նախագահի ընտրության պահը ու ընկավ կրակը: Լավրենտի Միրզոյանը ընդդիմացավ տեղից՝ սա ի՞նչ համագումար է, պետք է նորմալ համագումար հրավիրել, օրակարգ սահմանել. «Լրագրողները մի տեղ օրենքի խախտում են տեսնում, բարձրաձայնում են, ո՞նց կարող է այսպես: Վարչություն չկա, արդեն լսում ենք Աստղիկ Արսենովնայի հաշվետվությունը, մանդատ չունենք, հիմա պետք է ձե՞ռք բարձրացնենք՝ կողմ ենք, թե դեմ, կանոնադրություն պետք է պահվի, ինձ զանգել կանչել են, բայց այդպես չի լինում»: Նա բորբոքվեց՝ հիմա ձեւի համար կարող են ասել՝ համագումար անցկացրեցինք, բայց որեւէ մեկը չի ասում՝ «ինչո՞ւ մենք մեր հարկի տակ չենք, Գրողների միությունում ենք, երբ Ժուռնալիստների միությունը 3 հատ շենք է տրամադրվել , այդ շենքը ո՞վ վաճառեց, արենդայով տվեցին, թե ինչ արեցին»: Աստղիկ Գեւորգյանը չհամաձայնեց ու առաջարկեց շարունակել համագումարը: «Սա համագումար չէ>>,- դահլիճից խոռով բացականչում էին շարքերը: ԱԺ Հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանը խառնվեց հիշեցնելով, որ քիչ ժամանակ ունեն ու պետք չէ հետ նայել, առաջարկեց արագ կազմակերպել ընտրությունը: Նախկին լրագրողը գործի անցավ, Աստղիկ Գեւորգյանն էլ համագումարի նախագահող առաջարկեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին ու գլուխը պրծացրեց իջնելով ամբիոնից: Բայց կրքերը չէին հանդարտվում: Համագումարը հետաձգելու առաջարկ անողներին Հակոբ Մարտունին հակադարձեց. «Խոսում եք Հայաստանի ժուռնալիստների միության մասին, ականջները էլ մի երկարացրեք, այն այլեւս հանգուցյալ է 40 տարի, հողի տակ է, փտած է, չկա: Եկեք հենց հիմա առաջարկություն անենք, նոր ժուռնալիստների միություն պետք է ստեղծվի, արտաշիրիմումը չի փրկի: Նոր միություն է անհրաժեշտ: Էլի ինչ մեկուկես ժամ, Լավրենտ հասկացի, դա մեռած ա, չկա այս միությունը, դեռեւս Գորբաչովի ժամանակ թաղվել է: Եթե մեկը կա, որ լավ լրագրող է, կազմակերպչական ջիղով, եկեք ընտրենք, ինչ եք բոհեմիստական բաներ անում»: Դահլիճում սկսեցին գոռգոռալ բոլորը, մի մասը առաջարկում էր հետաձգել, մյուս մասը՝ աշուտ ավարտել ու գնալ: Չգիտես ինչու ներկա էր նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, նա կոռեկտության կոչ արեց, մեռելներից ինչի՞ եք խոսում, ոչ ոք չի պատրաստվում մեռնել, ապա ինքն էլ հեռացավ դահլիճից: Ընտրությունն, ի վերջո, կայացավ: Երբ ներկայացվեց Սաթիկ Սեյրանյանի թեկնածությունը՝ որպես միության նախագահ, դահլիճից մի երիտասարդ՝ Հարություն Ծատրյանը բողոքեց, ասելով, որ ինքն էլ ինքնառաջադրվում է: Սաթիկ Սեյրանյանը խոստացավ, որ կաշխատի կառույցը հեղինակավոր դարձնել, քանի որ եթե առաջ տաքսու վարորդները միության տեղը հիշում էին, քանի որ այնտեղ վարձակալությամբ տարածք էր տրվել հումորային ակումբի, ապա հիմա դա էլ չեն հիշում: Սեյրանյանը ներկայացրեց վարչության կազմը, նրանց քվեարկությամբ ընդունեցին: Վարչության կազմում են Ռոլանդ Շառոյանը, Զավեն Խաչիկյանը, Արտյոմ Երկանյանը, Նաղաշ Մարտիրոսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Զառա Արամյանը, Մարիետա Մակարյանը: Անի Սահակյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am