ՀՀԿ-ում կասկած կա՞ Սերժ Սարգսյանի անփոխարինելության հարցում

2018 թվականի վարչապետի խնդրի, կամ Սերժ Սարգսյանի իշխանության շարունակության հարցը շարունակում է լինել ՀՀԿ ներկայացուցիչներին ուղղվող գլխավոր հարցերից մեկը, իսկ դրան ի պատասխան շարունակում են հավաստիացումները, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի առաջնորդ է: Դեկտեմբերի 27-ին այդ մասին դարձյալ հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Ավելին Շարմազանովը որպես կուռքի է խոսել Սերժ Սարգսյանի մասին․«Ինձ համար պատիվ է լինել հայրենիքի ու պետության զինվոր, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը: Ես շնորհակալ եմ ՀՀ նախագահին, որ կարող եմ ներդրում ունենալ ՀՀ պետականաշինության գործում», - ասել է նա ու շեշտել՝ իրենց կուսակցությունում կա մեկ լիդեր: «Մեր կուսացկությունում կա մեկ լիդեր, ես բոլորին շատ եմ հարգում, օբյեկտիվորեն այդպես է և Կարեն Կարապետյանի համար, և Վիգեն Սարգսյանի համար, մեր լիդերը որ պաշտոնում կլինի կամ չի լինի, մենք կքննարկենք՝ ինչպես պետության համար արդյունավետ կլինի, մենք այդպես էլ կորոշենք», - ասել է Էդուարդ Շարմազանովը: Վերջին շրջանում Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հայտարարություններ են անում ոչ միայն Շարմազանովն ու Գալուստ Սահակյանը, այլեւ շատ ու շատ հանրապետականներ եւ ոչ միայն, օրինակ այդ պատկերացումն ունի անգամ անկուսակցական Գեւորգ Կոստանյանը։ Սակայն միանգամայն զարմանալի է, որքան մոտենում է վարչապետի ընտրության ժամանակը , այնքան ՀՀԿ-ում շատ են կրկնում Սերժ Սարգսյանի անփոխարինելության մասին,ինչը տարակուսանքի տեղիք է տալիս։ Որովհետեւ, եթե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է ՀՀԿ-ում, ապա կարիքը չկա այդ մասին անվերջ հիշեցնելու, բարձրաձայնելու։ Նշանակում է արդյոք, որ ՀՀԿ ղեկավարի հետնախագահական կարգավիճակի հարցը դեռեւս վերջանական լուծում չի գտել, իսկ լուծման բանալիները ոչ միայն Հանրապետականի ձեռքերում է, այլեւ Ռուսաստանի, որտեղից ստացած երաշխավորությամբ էլ ընտրվում են ղեկավարները։ Խնդիրն այն է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը նույնպես ցանկանում է 2018-ից հետո վարչապետ աշխատելու ցանկություն, պատահական ու շարքային ՀՀԿ-ական չէ ու ոչ պակաս մոսկովյան կապեր ունի, որքան Սերժ Սարգսյանը։ Գուցե անփոխարինելիության մասին հայտարարություններով ՀՀԿ-ում ջանում են նժարը թեքել Սերժ Սարգսյանի կողմը ու լսելի դարձնել կուսակցության ներքին ձայնը։ Չի բացառվում նաեւ, որ իրականում ինչպես մամուլն է գրում Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանի հետ արդեն պայմանավորվածություն ունի վերջինիս վարչապետությամբ փոխվարչապետ աշխատելու վերաբերյալ։ Պարզապես քանի որ դեռեւս սահմանադրական փոփոխություններից առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ցանկություն չունի ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ եւ ոչ էլ երկրի ղեկավար այլ պաշտոնում աշխատելու, Հանրապետականները այդ աղերսագրերով հող են նախապատրաստում նախկին խոսքերից հրաժարվելու, եւ հանրության առաջ սեւերես չլինելու համար։ Այդուհանդերձ, ՀՀԿ խոսնակի պատասխաններից դատելով՝ ավելի հավանական է առաջին տարբերակը եւ Կարեն Կարապետյանը ըստ էության այս պահին Սերժ Սարգսյանի մրցակիցն է։ Այլապես ՀՀԿ խոսնակը բացահայտ կամ քողարկված «բոչկաներ» չէր գլորի Կարապետյանի ուղղությամբ։ Բանն այն է, որ խոսելով ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի մասին, որը հանդիսանում է «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ, եւ պատասխանելով հարցին՝ ՀՀ-ին պե՞տք են գողերին ֆինանսավորող քրեական հեղինակության ներդրումները, Էդուարդ Շարմազանովը նրբորեն դուրս է եկել Կարեն Կարապետյանի դեմ, խոսնակը նախ հորդորել է`չխախտել անմեղության կանխավարկածը, ապա ասել, որ յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար կարեւոր է ներդրումների թափանցիկ լինելը։ Ուշագրավ է, որ անգամ դաշնակցական Արծվիկ Մինասյանը, որին Կարեն Կարապետյանը աչքով աչք չունի եւ մամուլը գրում է, որ նրանց ջրերը մեկ առվով չի հոսում, երկու օր առաջ ավելի հանրապետական պատասխան տվեց, երբ հարցրեցին վարչապետի մերձավորի կեղտոտ փողերի մասին․«Առաջնորդվել մոտեցումով՝ գումարները հանցավոր ծագում ունեն, թե ոչ, դեռ պետք է պարզվի: Չպետք է կանխավարկած ընդունել, որ եթե անձը հայտնի է քրեական աշխարհում, ուրեմն նրա կողմից որևէ ներդրում չպետք է լինի... Ձեր շրջապատում դուք պարզե՞լ եք՝ քանի մարդ կա, որ քրեական աշխարհի հետ կապեր ունի»,- պատասխանել էր բնապահպանության նախարարը։ Այնպես որ, Սերժ Սարգսյանի անփորինելության հարցը մեծ հարցականի տակ է, այլ հարց է, որ ՀՀԿ-ում որոշ հատված, բայց ոչ բոլորը, ցանկանում են դա իրականություն տեսնել։ Անի Սահակյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am