Իսպանիայում բախվել են երկու արագընթաց գնացքներ, կա 21 զոհ
Իսպանիայի հարավում բախվել են երկու արագընթաց գնացքներ, ոստիկանության տվյալներով՝ զոհվել է առնվազն 21 մարդ, հաղորդում է Reuters-ը:
Գնացքներից մեկը դուրս է եկել գծերից և բախվել հանդիպակաց ընթացող մյուս գնացքին:
Վթարը տեղի է ունեցել Կորդոբա նահանգում՝ մայրաքաղաք Մադրիդից մոտ 360 կմ հարավ:
Հոսպիտալացված 75 մարդուց 15-ը գտնվում են ծանր վիճակում:
Երկու գնացքներում մոտ 400 ուղևոր կար:
