Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարություն է տարածել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դանիայի վարչապետ հայտարարել է, որ Դանիան Գրենլանդիայի հարցում մեծ աջակցություն է ստանում։
Նա հայտնել է, որ այդ հարցով ինտենսիվ երկխոսության մեջ է դաշնակիցների հետ՝ ներառյալ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան։
«Ես գոհ եմ ամբողջ մայրցամաքից ստացվող ուղերձներից։ Եվրոպան չի տրվելու շանտաժի։ Միևնույն ժամանակ, ավելի քան պարզ է, որ սա հարց է, որը շատ ավելի հեռու է գնում մեր սահմաններից,- ասել է Ֆրեդերիկսենը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
