Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել նավթի և գազի հանքավայրերի նկատմամբ
Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել Ալ-Օմար նավթի և Կոնոկո գազի հանքավայրերի նկատմամբ: Ալ-Օմարը երկրի ամենամեծ նավթային հանքավայրն է. դրա նկատմամբ վերահսկողությունը զգալի եկամուտներ է ապահովում նավթից և ամրապնդում է քաղաքական և տնտեսական ազդեցությունը տարածաշրջանում: Հաղորդում է Reuters-ը։
