Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով
Անցած գիշեր Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կարողացել են խոցել հակառակորդի 167 անօդաչու թռչող սարք, հաղորդել են հրամանատարությունից։
Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հունվարի 18-ի առավոտյան ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա 201 «Շահեդ», «Գերբերա» և այլ տեսակի գրոհային անօդաչու թռչող սարքերով։
Նախնական տվյալներով՝ հարձակման են ենթարկվել Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի, Խմելնիցկիի և Օդեսայի մարզերը, որտեղ գրանցվել են հրդեհներ, տարբեր տեսակի ավերածություններ։
Խարկովում խաղաղ բնակիչներ են զոհվել՝ մասնավոր տների վրա հարձակումների հետևանքով։
