Դեմոկրատները՝ եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման դեմ
ԱՄՆ-ի Դեմոկրտական կուսակցությունը օրինագիծ կներկայացնի՝ արգելափակելու եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշումը Գրենլանդիայի հարցում նրանց դիրքորոշման համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ԱՄՆ Սենատում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չաք Շումերը։
«Դեմոկրատները նախագիծ կներկայացնեն՝ միտված այդ մաքսատուրքերի արգելափակմանը, քանի դեռ դրանք ավելի շատ վնաս չեն հասցրել ամերիկյան տնտեսությանը և Եվրոպայում մեր դաշնակիցներին»,- ասել է նա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
